Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դարիա Ասլամովա. Ալիևը Հայաստանից կվերցնի Զանգեզուրն ու Սյունիքը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru-ն գրում է, որ 1992 թվականին հայերն անձնուրաց պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը, բայց 30 տարի անց Հայաստանն այն կամավոր հանձնեց Ադրբեջանին։ Այն, թե ինչու՞ դա տեղի ունեցավ Pravda.Ru-ինպատմել է հրատարակության հատուկ թղթակից Դարիա Ասլամովան։

«Առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ին, Հայաստանը լի էր ոգևորությամբ՝ մենք նորից մեծ Հայաստան ենք կառուցելու, պատրաստ ենք պայքարել դրա համար։ Այդ ներշնչումով, այդ խիզախությամբ նրանք հաղթեցին։ Ադրբեջանում, ընդհակառակը, լիակատար խառնաշփոթ էր տիրում, մարդիկ բացահայտ ասում էին. «Մորովս եմ երդվում, ուզում եմ, որ Խորհրդային Միությունը նորից վերադառնա»։ Նրանք բնականաբար պարտվեցին այդ հակամարտությունում։ Հաղթանակի էյֆորիայից հետո Հայաստանի անկախությունը աստիճանաբար սկսեց իրականություն դառնալ։ Բայց իրականությունը դաժան էր: Միակ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, սահմանի մի կողմում Ադրբեջանի հետ առաջնագիծն է, մյուս կողմում Թուրքիան է, որի հետ սահմանը 1993 թվականից ի վեր ամբողջովին փակ է, Վրաստանն այնքան էլ շատ բարյացակամ չէ հայերի նկատմամբ, և փոքրիկ սահման Իրանի հետ, որն ինքը գտնվում է պատժամիջոցների տակ։ Տնտեսությունը չի կարող զարգանալ առանց արտաքին աշխարհ մուտք գործելու։ Ի՞նչ կարող է վաճառել Հայաստանը, բացի կոնյակից և մրգերից: Ոչինչ։ Հայաստանը սկսեց կամաց-կամաց մարել: Մարդիկ փախան այնտեղից։ Իսկ Ադրբեջանցիները ձեռքերն են շփում, նավթի փողերով շքեղ Բաքու են կառուցում, մարմարե եզրաքարեր, փողոցների նոր լամպեր։ Ադրբեջանը պատրաստվում էր ռևանշի զենք գնելով Իսրայելից: Քչերը գիտեն, բայց Ադրբեջանն Իսրայելի գլխավոր գործընկերներից մեկն է։ Ադրբեջանում մի սերունդ է մեծացել, որին նախապատրաստում էին պատերազմի: Իսկ Հայաստանն ապրում էր հյուրերի և սփյուռքի փողերով: Հայերի նոր սերունդ էր մեծացել աղքատության մեջ, աշխատանք չկար, վատ կրթություն, ծնողներն ասում էին. «Գնա Ռուսաստան կամ Արևմուտք»:

Բացի դա Արևմուտքը 5000-ից ավելի հասարակական կազմակերպություններ էր բացել փոքրիկ Հայաստանում, որտեղ մարդ չկա։ Հսկայական գումարներ էր ներդրվել ԶԼՄ-ներում, դաստիարակվել էր նոր էլիտա։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, չեն թաքցրել Ղարաբաղը հանձնելու իրենց նպատակները: 2013 թվականին հանդիպել եմ Աննա Հակոբյանի հետ։ Նա ինձ ասաց. «Ղարաբաղը մեր ինչի՞ն է պետք, դա նման է առանց բռնակի ճամպրուկի և միայն Ռուսաստանին է պետք, Ղարաբաղի պատճառով տնտեսապես փակ ենք, մեր բոլոր սահմանները փակ են»։ Բոլոր լիբերալները հավատում էին. «Հիմա մենք կհանձնենք Ղարաբաղը, կբացենք սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կդառնանք եվրոպական ժողովուրդների մեծ ընտանիքի անդամ, ԵՄ-ն կգա մեզ մոտ և կբացի ձեռնարկություններ, քանի որ մենք ունենք էժան աշխատուժ»: Տղերք, ԵՄ-ում արդեն իսկ կա էժան աշխատուժ՝ Բալթյան երկրներում, Ռումինիայում,  Բուլղարիայում...բայց ինչ-ինչ պատճառներով նրանք այնտեղ սահման չեն բացում:

Սկսվեց քարոզչությունը. «Մենք հպարտորեն գնում ենք Եվրոպա, պարզապես պետք է ազատվել Ղարաբաղից»: Մեծացել էր երիտասարդ սպառողների մի սերունդ, որը ուզում էր, որ Ղարաբաղը վերանա։ Փաստացի Հայաստանը Ղարաբաղը տվեց ոչ թե հիմա, այլ դեռ 2020 թվականին: Հայերը չեն հասկանում, որ երբ դու լքում ես քո հողն ու հայրենակիցներին, վաղ թե ուշ նույնը կստանաս: Եվ Իլհամ Ալիևն արդեն ասում է, որ Նախիջևանի հետ կապվելու համար անհրաժեշտ է հետ վերցնել հայկական անկլավները, Սյունիքը և Զանգեզուրը։ Ադրբեջանում արդեն գոռում են. «Զանգեզուրն Ադրբեջան է»»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն
Ամենադիտված