Երեք օրում բացահայտվել է 160 հանցագործության դեպք. գրանցվել է 58 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 76 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 160 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 38, անձնական ունեցվածքի գողության՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 16, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, մարդու առևանգման, խոշտանգման, ավազակության, սեռական բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, դրամանենգության, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, ինքնասպանության հասցնելու և արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի փախուստի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 58 պատահար. 1 մարդ զոհվել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: