Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ․ Արսեն Բաբայան
ԻՐԱՎՈՒՆՔՓաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»:
18-ամյա Մարատ Հակոբյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։