Թուրքիան օգնություն է ուղարկել Գազա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Անկարան հումանիտար օգնությամբ բեռնված 4 ինքնաթիռ է ուղարկել Գազա։ Տրամադրվող օգնությունն ուղարկվել է Եգիպտոս, որտեղից ցամաքային ճանապարհով կտեղափոխվի Գազա, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Գազա են ուղարկվել գեներատորներ, որոնք կապահովեն անխափան էլեկտրաէներգիա, բժշկական սարքեր, պարագաներ, դեղորայք, սնունդ, տակդիրներ, հիվանդների և վիրավորների կարիքները բավարարող այլ անհրաժեշտ պարագաներ։
Միևնույն ժամանակ, Քոջան հայտարարել է, որ Թուրքիան «Պաղեստինի ժողովրդի կողքին է»։