Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հարցով կա փակ քննարկում Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Araratnews.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լեւոն Մարգարյանը:

Ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումները ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված: Կա՞ր արդյոք նոր բան առաջին նախագահի ասելիքում:

Տեր-Պետրոսյանը, ըստ էության, նոր բան չի ասել: Բանակցային փաստաթուղթը նույնն է, ինչ տարիներ առաջ: Փոփոխություններ է կրել կոնֆլիկտի կարգավորման կոնտեքստը: Աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ են տեղի ունենում: ԱՄՆ-ն ըստ էության հրաժարվում է այս հարցում իր ներգրավվածության քաղաքական քվոտայից, ու խնդրի կարգավորման հիմնական կոորդինատորը դառնում է Ռուսաստանը: Այս իմաստով, իսկապես, ղարաբաղյան կոնֆլիկտի բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Իհարկե, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան համանախագահության իրենց բաժնից չեն հրաժարվել: Բայց հատկապես նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ խնդրով շահագրգիռ հիմնական դերակատարը Ռուսաստանն է: Տեր-Պետրոսյանը նաև իրավացիորեն նշում է, որ ռուսական կողմը ներքաշվել է սիրիական ճգնաժամի մեջ և հետագայում էլ փորձելու է դերակատարում ստանձնել մերձավորարևելյան գործընթացներում: Այստեղ կարևոր է նշել, որ Ռուսաստանն այս քայլին դիմել է Արևմուտքի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Սիրիական ճգնաժամի մեջ ռուսական կողմը ներքաշվեց հենց այս նպատակով, որպեսզի իր վրա վերցնի մերձավորարևելյան տարածաշրջանում նոր մարտահրավերներից մեկի դիմակայումը և դա ներկայացնի աշխարհին որպես մեծ առաքելություն, համաշխարհային առաքելություն: Սրա դիմաց ակնկալվում էր հետ բերել կորցրած դիրքերը համաշխարհային դերակատարների շարքերում: Ինչ-որ իմաստով մենք սա տեսանք. բավական երկար սառեցված Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում նկատվեց որոշակի ակտիվացում: Բայց այդ ակտիվացման դինամիկան համաչափ կերպով չաճեց: Ռուսական կողմը խրված մնաց սիրիական ճգնաժամում, և եթե առաջին փուլում նրանց դերակատարումը արդյունք տվեց, հաջորդ փուլերում նրանց ներկայության արդյունավետությունը կասկածի տակ դրվեց: Ռուսաստանյան կողմն իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում ունի առայժմ մեկ փիլիսոփայություն` փորձել իրավիճակային քայլերով դուրս գալ միջազգային մեկուսացումից ու միաժամանակ վերադառնալ որոշում կայացնող երկրների շարք, որտեղ նրա հետ հաշվի կնստեն: Տեսականորեն սրա հնարավորությունը կա, կա նաև գիտակցումը, բայց քաղաքականության իրավիճակային ընկալումն ու հեռանկարային ռազմավարություններով աշխատելու մեթոդի բացակայությունը, որը, ընդ որում, արդեն ավանդական է դարձել ռուսական քաղաքականության համար, չեն թողնում, որ այդ հնարավորությունը ռեալիզացվի մինչև վերջ: Կարծում եմ` հենց այս փոփոխությունների կոնտեքստում է դիտարկվում Ռուսաստանի շահագրգռությունը` զբաղվել ղարաբաղյան կոնֆլիկտով և հենց սա նկատի ուներ առաջին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Արցախի հարցի վերաբերյալ իր ընդդիմախոսները պատկերացում չունեն հիմնախնդրի կարգավորման իրական ճանապարհների մասին:

Երբ նախորդ տարվա վերջին Տեր-Պետրոսյանը կուսակցության համագումարում ունեցավ իր հայտնի ելույթը, կար սպասում, որ ղարաբաղյան խնդիրը այլևս կդառնա նաև ներքաղաքական բանավեճի հիմնական թեման: Բայց դա մենք չտեսանք: Հանրային բանավեճ այս հարցով չկա: Կա փակ քննարկում Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև, ու կոնֆլիկտի կարգավորման հիմնական ջատագովները հենց իրենք են: Մյուս ուժերն ու գործիչները կա՛մ չեն պատկերացնում կարգավորման ճանապարհները, կա՛մ չեն ուզում մտնել այդ պատասխանատու բեռան տակ, շատ լավ հասկանալով, որ իշխանություն չեն լինելու ու այս հարցում դիրքորոշում ունենալը կարող է վնասել իրենց վարկանիշի: Ոմանք միտումնավոր, ոմանք էլ իսկապես դիրքորոշման բացակայության հետևանքով կա՛մ խուսափում են խնդրի քննարկումից, կա՛մ էլ որդեգրում են հասարակության տղայական մոտեցումներին ներդաշնակ մոտեցումներ: Եվ եթե հասարակությանը նման մոտեցումը ներելի է, հասարակության լայն շերտերը պարտավոր չեն հիմնավոր պատկերացնել բարդ կոնֆլիկտի, բանակցային գործընթացի մանրամասները, ապա այն քաղաքական ուժերի դեպքում, ովքեր ունեն իշխանություն դառնալու հավակնություն, դիրքորոշման բացակայությունը կամ դիրքորոշման փոխարեն կենացների առկայությունը պետք է դատապարտվի: Բայց քանի որ Հայաստանից բանակցողը իշխանություն է, ու վարչական լծակները իշխանությանն են պատկանում, Տեր-Պետրոսյանի խոսքի հասցեատերը հենց իշխանություններն են: Արդեն նշեցի, որ ուժերից շատերը, հասկանալով, որ մեծամասնություն չեն կազմելու նոր պառլամենտում, խուսափում են ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում իրենց վրա ավելորդ պատասխանատվություն վերցնելուց: Փոխարենը հասկանալով, թե ինչքան հուզական կողմեր ունի հարցը, որդեգրում են անզիջում, մանիֆեստային հայտարարություններով դրսևորվող կեցվածք՝ հանրության աչքում վատամարդ չլինելու համար: Նմանատիպ տեխնոլոգիա որդեգրել է նաև ՀՀԿ-ն, որը իր քարոզչական ծրագրում չի փորձում խնդրին անդրադառնալ: Բայց, ըստ էության, բանակցային գործընթացներում ներկայացնելով Հայաստանն ու սահմանված խաղի կանոնները պահպանելով` վերահաստատում է այն, ինչի մասին խոսում էր Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժողովուրդն է ընտրել իշխանությունը: Տարօրինակ չէ՞ հատկապես, որ Տեր-Պետրոսյանն էր պայքարում կեղծված ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության դեմ:

Ես առաջին նախագահի փաստաբանությունը ստանձնելու հավակնություն չունեմ: Մանավանդ որ, լինելով բավական փորձառու պետական գործիչ, նա երբեք պաշտպանության կարիք չի ունեցել: Այն, որ ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունը փոխվել է, արդեն իսկ փաստ է: Վերջիններս ունեն դրա իրենց հիմնավորումը: Նրանց առաջնահերթություններում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը գերադասվում է ներքաղաքական խնդիրներին: Բացի այդ, մի բան է ՀԱԿ-ը 2008-2010 թթ., մեկ այլ բան է հիմա: Ներքաղաքական կյանքում նման ռադիկալ հայտարարություններով հանդես գալու ռեսուրս Կոնգրեսն այժմ չունի: Եվ, անկեղծ ասած, այս մոտեցումը, երբ հնարավորություններդ համապատասխանեցված են հավակնություններիդ, ավելի ներդաշնակ է: Մանավանդ, ռադիկալ հռետորաբանության դիսկուրսը ոչ միայն սպառել է իրեն, արդեն իսկ զբաղեցված է այլ ուժերի կողմից:

Մամուլում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է ամեն գնով խորհրդարան անցկացնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքին: Հավանական համարո՞ւմ եք:

Տեսականորեն մենք կարող ենք խոսել դրա հնարավորության մասին: ՀԱԿ-ը պառլամենտում այսօր շատ պետք է իշխանությանը: Արդեն նշեցի, չնայած լինելով Հայաստանի կողմից բանակցություններ վարողը, իշխանությունն ամեն դեպքում մեկուսացրել է ղարաբաղյան խնդրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական բլոկները և վախենում է հասարակության հետ այդ հարցով ուղիղ դիալոգի գնալ: Վախենում է, որովհետև չունի բավարար վստահության պաշար ու ինքն է շատ հաճախ հանդիսացել այն պաթոսի գեներացնողը, որը կարող է շրջվել իր իսկ դեմ: Այս իմաստով Տեր-Պետրոսյանի դերակատարությունը` որպես ընդդիմադրի, կարող է դառնալ բուֆեր ու տրանսլյատոր հասարակության և իշխանության միջև: Սա տեսական իմաստով: Պրակտիկորեն, եթե ավելի մոտիկից ծանոթանանք Հայաստանում այժմ ընթացող նախընտրական գործընթացներին, կտեսնենք, որ դրա հնարավորությունը չկա: Ռեյտինգային համակարգը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ ամեն ձայն շատ կարևոր արժեք ունի կոնկրետ թեկնածուների համար: Չեմ կարծում, թե որևէ ռեյտինգային թեկնածու կարող է իր էլեկտորատն ուղղորդել այլ տեղ, այն դեպքում, երբ առանց այդ էլ թեկնածուների թվաքանակի պատճառով էլեկտորատն այնքան է բաղդատվել, մրցակցությունը տեղերում այնքան է աճել, որ շատ դժվար է հրաժարվել սեփական էլեկտորատի նույնիսկ չնչին տոկոսներից: Իսկ այս ընտրություններում, հատկապես իշխանության դեպքում, հաղթելու են ռեյտինգային թեկնածուները: Եթե վերացարկվենք մամուլում քննարկվող պրիմիտիվ խոսակցություններից ու փորձենք քաղաքական ձևակերպումներ տալ, ապա պիտի փաստենք, որ այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ իշխանությանը գործընկերներ են պետք, և ոչ միայն կոալիցիոն: Հասարակություն-իշխանություն տարանջատման խորությունը պահանջում է ունենալ բուֆերներ, որոնք բեկումնային որոշումների կայացման դեպքում կկարողանան զսպել այդ տարանջատման հետևանքով առկա հնարավոր էսկալացիոն ռիսկերը: Այս իմաստով մենք ականատեսն ենք, թեկուզև ոչ հրապարակավ, բայց քաղաքական երկխոսության:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

 

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված