Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ղազախստան՝ Հանրապետության օր, Բասկերի երկիր՝ Բասկերի երկրի օր, Գրենադա՝ Գոհաբանության օր, Լիտվա՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Մաքսավորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 –ծնվել է  լեզվաբան և հայագետ Հակովբոս Տաշյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային նկարիչ Վռամշապուհ Շաքարյանը:

1909 – ծնվել է քիմիկոս Արծրուն Աբրահամյանը:

1913 – ծնվել է քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանը:

1920 –ծնվել է  ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:
1923– ծնվել է դրամատուրգ, թատերագետ Արտաշես Բաբայանը:

1925– դրվել է Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը:

1926-ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1950- պեղումների ժամանակ հայ գիտնական Հովհաննիսյանը հայտնաբերել է սեպագրերով պատված երկու բազալտե սալ, որոնցից մեկի վրա գրված է եղել ուրարտական թագավոր Սարդուր 2-րդի կողմից կառուցված ցորենի պահեստարանի, իսկ մյուսի վրա ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի կողմից Էրեբունի ամրոցի կառուցման մասին:

1973- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1981- Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ԱՍԱԼԱ-ի մարտիկի կողմից իրականացվել է մահափորձ Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գյոկբերգ էրգենեկոնի նկատմամբ, սակայն վերջինս միայն վիրավորվել է իսկ մահափորձ կատարողը կարողացել է թաքնվել:

1990–կենտրոնական հեռուստատեսությամբ  եթեր է հեռարձակվել Վլադ Լիստևի «Հրաշքների դաշտ» (Поле Чудес) հեռուստախաղի առաջին հաղորդումը:

2002- հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի առիթով ընդդիմադիր միավորման 16 ուժեր կազմակերպել են հանրահավաք ու հիշատակի երթ՝ «Դատական ֆարսին՝ ոչ», «Ոչ մի շանս «27»֊ի կազմակերպիչներին և իրագործողներին» ցուցապաստառներով:

2007- վրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է մի հայաստանցի, որը փորձել է Վրաստանից Թուրքիա տեղափոխել արհեստական ռադիոակտիվ նյութ:

2012-Երևանի Դավթաշեն համայնքի Սասնա Ծռեր-2 հասցեի նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։

2018-ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ժամանել է Հայաստան:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Սանասար՝ Կուբաթլու շրջկենտրոնը և մի շարք գյուղեր:

2022- ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

473 - Լևոն 1-ին կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակել իր թոռ Լևոն 2-րդին:

1147 – Ռեկոնկիստայի և երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Ալֆոնսու Էնրիկեշի գլխավորած խաչակիրների և պորտուգալացիների բանակը շրջափակել է Ալմոխադների ձեռքին գտնվող Լիսսաբոն քաղաքը և գրավել այն:

1400– վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը, որը համարվում է անգլիական պոեզիայի հայրը:

1415– տեղի է ունեցել Ազենկուրի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1647 —վախճանվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, սնդիկային բարոմետրի ստեղծող Եվանգելիստա Տորիչելլին:

1825– ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» Յոհան Շտրաուսը:

1825 —ԱՄՆ-ում բացվել է Մեծ լճերը Հուդզոն գետով Նյու-Յորքին կապող էրի ջրանցքը:

1839 –անգլիական Մանչեստեր քաղաքում տեղադրվել է աշխարհում առաջին գնացքների երթևեկության չվացուցակը:

1838 –ծնվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեն:

1881 –ծնվել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասսոն:

1917 –տեղի է ունեցել  Բոլշևիկյան հեղափոխություն Ռուսաստանում, որը իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

1920 —չորս կանադական պրովինցիաներում ընդունվել է «չոր օրենքը»:

1924- վախճանվել է թուրք գրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ Զիյա Գյոքալփը, որը եղել է պանթյուրքիզմի գաղափարախոսներից մեկը:

1926- ծնվել է ռուս սոպրանո երգչուհի Գալինա Վիշնևսկայան:

1935 – Գերմանիայում արգելվել է ջազային երաժշտության հեռարձակումը ռադիոյով, եթե նվագախմբում առկա են հրեաներ, սևամորթներ կամ էլ այլ «ոչ լիարժեք ազգերի» ներկայացուցիչներ:

1945 – Չայ Կաշիի ղեկավարած Չինսատանի կառավարությունը Չինաստանին է միացրել 1895 թվականից Ճապոնիային պատկանող Թայվան կղզին:

1955- ամերիկյան «Tappan Company» ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է միկրոալիքային վառարանը:

1962 - Ուգանդան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1962- Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովն անձնական ուղերձ է ուղղել ԱՄՆ-ի նախագահ Քենեդուն, որտեղ համաձայնություն է տվել հրթիռները հանել Կուբայից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կուբան զավթելու մտքից:

1983 – իրականացվել է «Urgent Fury» օպերացիան՝ ԱՄՆ-ի բանակը ներխուժել է Գրենադա:

1984– ծնվել է ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին:

2001– թողարկվել է Windows XP օպերացիոն համակարգը:

2008 – վախճանվել է խորհրդային, ադրբեջանական և ռուսական օպերային և էստրադային երգիչ Մուսլիմ Մագոմաևը:  

2010-  7,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիային և Սումատրային արևմուտք գտնվող Մենթավայ կղզիների շրջանում, որն առաջացրել է ուժեղ ցունամիի ալիք:   

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել
Ամենադիտված