Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տելեգրամ»-ով խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի իրացման ևս մեկ վարույթ ուղարկվել է դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է մի շարք անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, դրանից ստացված փողերի լվացման, ինչպես նաև թրմանյութերի առուվաճառքով զբաղվող մեկ անձի կողմից ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի վերաբերյալ  քրեական վարույթի նախաքննությունը՝  ևս 2 մեղադրյալի մասով:

ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 32-ամյա բնակիչ Տ.Մ.-ն  թմրանյութերի իրացումից շահույթ ստանալու, «Տելեգրամ» հավելվածի միջոցով արդյունավետ վաճառք կազմակերպելու նպատակով՝  կազմել է հանցավոր խումբ, որի մեջ ներգրավվել է ընկերոջն ու քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց:

Խմբի անդամների միջև կատարվել է  համապատասխան դերաբաշխում: Մասնավորապես՝   32-ամյա Տ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա հայազգի քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի, իսկ ինքնությունները չպարզված անձանցից՝  «Մարիխուանա» և «Էքստզի» տեսակի թմրամիջոցներ, դրանք բաժանել մասերի, կշռել, առանձնացված տարբեր փաթեթներով տեղադրել թաքստոցում, որի կորդինատները ուղարկել է տելեգրամյան մի էջի օգտատիրոջ:

Վերջինիս կողմից ուղարկված անձինք թմրանյութերի փաթեթները տեղադրել են Երևանի տարբեր հատվածներում, և դրանց կորդինատները համապատասպան լուսանակների հետ ուղարկել Տ.Մ.-ի ու նրա ընկերոջ տելեգրամյան էջերերին։

Հիշյալ 2 կայքէջերի գովազդով զբաղվել է Տ.Մ.-ի ընկերը, ով գնորդներին է ուղարկել թմրանյութերի գտնվելու պահոցների լուսանկարները, և նշված գործողությունների կատարման համար Տ.Մ.-ից ստացել նախապես խոստացված գումար:

Այնուհետև, թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, այսինքն «փողերի լվացման» նպատակով՝   գումարի մի մասը թմրանյութերի իրացման հաճախորդներից Տ.Մ.-ին փոխանցվել է արդեն իսկ կրիպտորաժույթի փոխակերպված վիճակում՝ նրան պատկանող կրիպտոարժույթի էլետրոնային  թվով  10 հաշվեհամարներին:

Վերջինս էլ կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող անձանց միջոցով կրիպտուարժույթը փոխակերպել է դրամի և իր հաշվեհամարին ստացել այդ գումարները:

Իրանի 24-ամյա քաղաքացին ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը Տ.Մ.-ին իրացնելու դիմաց ստացել է գումարներ՝ ընկերոջ բանկային քարտին կատարված փոխանցման միջոցով։

34-ամյա տղամարդու անձնական, ինչպես նաև մեքենայի, վարձակալած ավտոտնակի խուզարկություններով հայտանբերվել են հետագա իրացման համար նախատեսված՝ տասնյակ փաթեթներում զետեղված և փաթեթավորված առանձնապես խոշոր չափերի, «Մեթանֆետամին», «Մաիխուանա», ինչպես նաև «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութերի հետքեր պարունակով 2 էլեկտրական կշեռք, լշռաքարեր, 162 հատ սև գույնի ռետինանման առարկաներ, 30 հատ ապակյա սրվակներ,  կպչուն ժապավեններ, պլաստմասե տարաներ, շուրջ 600 զիպ  փաթեթներ, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր։ Տ.Մ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 34-ամյա Տ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ և 296-րդ հոդվածների 1-ին մասերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը դատարանի որոշմամբ հետագայում փոխարինվել է գրավով՝ 5,000,000 ՀՀ դրամի չափով։

Նշված անձանց մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել են դատարան:

Ավելի վաղ՝ առանձնացված մասով դատարան են ուղարկվել Տ.Մ.-ի ընկերոջ վերաբերյալ վարույթի նյութերը: Վերջինս մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության փուլում գտնվող վարույթով ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառութամբ զբաղվող խմբի բոլոր անդաամների ինքնությունները պարզելու, թրմանյութերի, ինչպես նաև հայտնաբերված՝ ապօրինի պահվող զինամթերքի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: 

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև
Ամենադիտված