Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշ ուժեր որոշել են հարամել Ավինյանի պաշտոնավարումը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մինչ քաղաքային իշխանությունները կադրային «ռակիրովկաների» մեջ են, իսկ այսօր հրավիրած ավագանու արտահերթ նիստում պատրաստվում են ընտրել Երեւանի փոխքաղաքապետերին, ընդդիմադիր ուժերը վճռական են տրամադրված՝ որոշել են հարամել Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը։ Ավինյանի երդմնակալությունից հետո մենք գրել էինք, որ երդմնակալության նիստը հրավիրվել է օրենքի խախտումներով` այդ նիստին պետք է մասնակցեր ավագանու կեսից ավելին, որ այն իրավազոր լիներ՝ երդմնակալության արարողությունն անելու, մինչդեռ մասնակցել են միայն ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները, ուստի Տիգրան Ավինյանը չի կարող օրենքով սահմանված կարգով իրականացնել քաղաքապետի լիազորությունները։

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի նիստին երեք խմբակցությունները` «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» եւ «Հանրային ձայնը», չեն մասնակցել, իսկ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» միասին չունեն մեծամասնություն, ուստի չէին կարող քվորում ապահովել։ Մենք հարցում էինք արել ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, Նանա Սարգսյանը մեզ պատասխանել էր, որ իրենց խմբակցությունից ոչ ոք չի մասնակցել նիստին, անգամ քաղաքապետարանին մոտ չեն գնացել։

Արդյունքում ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները, եւ նա չի կարող առաջիկայում հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։ Ուստի ոչ իշխանական խմբակցությունները կարող են գործընթաց սկսել եւ պատասխանատվության ենթարկել ՔՊ-ին ու քաղաքային իշխանություններին, ընդ որում՝ քաղաքականից բացի, նաեւ իրավական պատասխանատվության հարց բարձրացնել։ 

Մեր հրապարակումից մեկ շաբաթ եւ մեկ օր անց քաղաքական ուժերը տեղից շարժվեցին։ Երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարեց, որ դիմելու են դատախազություն։ Այս կուսակցությունը, հիշեցնենք, մասնակցել է ավագանու ընտրություններին, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը: Հայտարարության մեջ հիշեցրել են, որ նման իրավիճակ այլ մարզային համայնքներում եւս եղել է, եւ կառավարությունը դադարեցրել է տվյալ համայնքների ավագանու լիազորությունները։ «Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաեւ Թալին եւ Սիսիան համայնքներում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու եւ հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին կառավարությունը որոշում է կայացրել՝ դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաեւ երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։ Կոչ ենք անում ընդդիմադիր խմբակցություններին՝ չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։

Կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։

Զուգահեռ, երեկ նաեւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն է գրություն հասցեագրել Տիգրան Ավինյանին՝ պահանջելով իրեն տրամադրել երդմնակալության օրվա նիստի ամբողջական արձանագրությունը: Մինչդեռ, մեր տեղեկություններով, նիստը չի արձանագրվել՝ քվորումի բացակայության պատճառով, այսինքն՝ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ավագանու անդամները չեն գրանցվել։

Մինչ «Ապրելու երկիրը» կդիմի դատախազություն, եւ պարզ կդառնա, թե մասնավորապես ինչ հիմքով է դիմումը, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունը պահանջելու է հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, իշխանության ներկայացուցիչներին, որոնք պաշտոնական դիրքի չարաշահում են թույլ տվել, դիցուք՝ նիստն իրավազոր չի եղել, բայց խմբակցության ղեկավարը, քարտուղարը չեն զեկուցել այդ մասին, կամ էլ վերադասն իմացել է, բայց աչք է փակել այդ լուրջ փաստի վրա։

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունից պաշտոնական պարզաբանում չհաջողվեց ստանալ, սակայն մեր աղբյուրները վստահ են, որ ընդդիմադիրների սկսած գործընթացը լուրջ հետեւանքներ չի ունենա, քանի որ խնդրի հետ կապված՝ հանրային մեծ հնչեղություն չկա, ուստի կանցնի-կգնա։ Իսկ եթե աղմուկ բարձրանա, ապա օրենքում համապատասխան փոփոխություններ կիրականացվեն` նոր նիստ կհայտարարվի, եւ նոր գործընթացով Ավինյանը կստանձնի լիազորությունները։

Այս պահին կրկին կարեւորվում է «Հանրային ձայն» կուսակցության պահվածքը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա
Ամենադիտված