Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նաուրու` Անգամի օր (օր երբ կղզու բնակչությունն աճել է մինչև 1500-ի), Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:

1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ):

1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:

1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն ընդունել է խատիսյանի խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:

1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլյան Փիրումովը:

1951- ծնվել է  քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:

1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:

1958 –ծնվել է բժիշկ, Հայաստանի նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

1964 –ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:

1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:

1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:

1995- վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը:

2002- Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա ստեղծագործության առաջին պարսկերեն հրատարակությունն է: 

2006-վերագործարկվել է արդիականացված «Արմենալ»-ը, արդյունքում Հայաստանն ի դեմս «Արմենալ»-ի  ստացել է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը:

2007-Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:

2008- Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ:

2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:

2015-Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի մեր լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ 08:00–ից ուժի մեջ է մտել այս անգամ ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական՝ թվով երրորդ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, սակայն որոշ ժամանակ անց կողմերը միմյան մեղադրել են հրադադարը խախտելու մեջ:

2021- կառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1581– համաձայն ավանդության Երմակը գրավել է Սիբիրը։

1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինը ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավերից կազմված ճապոնական նավատորմը:

1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1673 –ծնվել է  մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:

1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:

1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:

1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է ազգային կոնվետը և սկսվել է Դիրեկտորիան:

1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։

1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Արևմտյան Ֆլորիդան:

1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որին անվանել է տելեֆոն՝ հեռախոս:

1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որն աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։

1892 թ. – ջուր է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։

1900 - Նյու Յորքում բացվում է մետրոյի առաջին գիծը:

1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց ունիան՝ միությունը։

1932- Իոսիֆ Ստալինն իր խոսքում գրողներին  անվանել է «մարդկային հոգիների ինժիներներ»:

1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյենը։

1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:

1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:

1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:

1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները և ավարտվել է 46 տարի տևած իսրաելա-հորդանանյան հակամարտությունը:

1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող այն կարգը համաձայն որի լորդերն աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:

2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել Համացանցով:

2002 —ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել գրոհ, որի արդյունքում զոհվել են պատանդ պահվող 128 հանդիսատեսներ:

2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:

2012 —ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:

2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։

2015 —7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:

2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել
Ամենադիտված