Քրեակատարողական հիմնարկների թաքստոցներից հայտնաբերվել են արգելված իրեր
ԻՐԱՎՈՒՆՔՀոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնից ստացված օպերատիվ տեղեկությունները, իրականացրել են խուզարկություն հիմնարկի զբոսահրապարակին կից պատի մոտ։
Արդյունքում՝ սալիկի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որում առկա են եղել 52 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ, 2 բջջային հեռախոս և 1 լիցքավորիչ։
Նախատեսված և չնախատեսված խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից հոկտեմբերի 25-ին և 26-ին՝ օրվա տարբեր ժամերին։ Խուզարկությունների արդյունքում միջին անվտանգային գոտու բնակելի մասի միջանցքում տեղադրված պահարանի միջից հայտնաբերվել է մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս էլ հայտնաբերվել է կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկի սառնարանի տակից։