Արաբական երկրները Գազայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբական երկրները Գազայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, հայտնում է Aljazeera-ն։
Համատեղ հայտարարության մեջ Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Մարոկկոյի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարները նշել են, որ ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում օրենքը խախտելը և պաղեստինցիների իրավունքներն անտեսելը։
Ավելին, նրանք դատապարտել են Գազայի հատվածում քաղաքացիների բռնի տեղահանումն ու հավաքական պատիժը։
Նախարարները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել են կողմերին պարտավորեցնել անհապաղ դադարեցնել կրակը։