Իրանում մեկնարկել են լայնածավալ ցամաքային զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում մեկնարկել են «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ ցամաքային զորավարժությունները, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Բրիգադային գեներալ Ամիր Չեշակն ասել է.«Այս զորավարժություններին ներգրավված են հետևակ, զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, օդուժ, անօդաչու սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և օժանդակ ավիացիա»:
Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է նոր սպառնալիքների դեպքում զսպման կարողության, ինչպես նաև կայուն անվտանգության զարգացումը:
Զորավարժությունները կտևեն երկու օր: