Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ է խանգարում Արցախը. ո՞վ մսխեց քառորդ դարի հնարավորությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Հնարավո՞ր է Հայաստանում զարգացում, ժողովրդավարացում, կոռուպցիայի դեմ պայքար, եթե լուծված չէ Արցախի հակամարտությունը:

Հայ ազգային կոնգրեսի շնորհիվ այդ հարցադրումը դարձավ Հայաստանի նախընտրական քարոզարշավի քննարկվող թեմաներից մեկը: Իհարկե ոչ առանցքայինը՝ առանցքային, որպես այդպիսին, չեղավ, սակայն հաճախ քննարկվող թեմաներից մեկը:

Ընդհանրապես համարժե՞ք է այդ քննարկումը Հայաստանի իրավիճակին, հայկական պետականության խնդիրներին, Արցախի խնդրի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային և թե՛ զուտ ներհայկական համատեքստին:

Թեև խնդիրը հռչակված է զարգացման, ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի խոչընդոտ, այդուհանդերձ այդ պնդումների փաստարկային բազան մեղմ ասած՝ վիճահարույց է, համոզիչ չէ, եթե ընդհանրապես չխոսենք այդպիսի բազայի բացակայությունից:

Ինչո՞վ է Արցախի հակամարտության ներկայիս վիճակը խանգարում Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Օրինակ, Վրաստանում աբխազական և հարավօսական հակամարտության առկայությունը, նաև Աջարիայում գործնականում հակամարտ վիճակի առկայությունը՝ այդ ինքնավար հանրապետությունը դե ֆակտո չէր ենթարկվում Թբիլիսիին, չխանգարեցին, որպեսզի 2004 թվականին այդ երկրում տեղի ունենա Վարդերի անարյուն հեղափոխությունը, իսկ հաջորդ տարիներին էլ իրականացվեն քաղաքական և տնտեսական ահռելի բարեփոխումներ, տարվի կոռուպցիայի դեմ պայքար, էապես փոխվի երկրի վիճակը, միջազգային իմիջը:

Իհարկե իրավիճակները բացարձակ նույնական չեն, սակայն Վրաստանը ևս մի քանի հակամարտություն ունեցող պետություն էր, բայց դրանում տեղի ունեցան հիմնարար փոփոխություններ:

Այստեղ 2008-ի ռուս-վրացական պատերազմի հակափաստարկը մեղմ ասած չի լինի տեղին, քանի որ դրա պատճառները, ընդհանրապես ծագումը, մոտիվները և այլն, բոլորովին այլ խոսակցության առարկա են, իսկ Վրաստանի համակարգային բարեփոխումներն էլ իրականացվել էին առավելապես 2004-2007-ն ընկած ժամանակահատվածը: Դրան զուգահեռ, կան բազմաթիվ պետությունների օրինակներ, որոնք գործնականում չունեն հակամարտություն, հարևանների հետ տարածքային վեճ, ինքնորոշման խնդիր, պատերազմ և այլն, անգամ գտնվում են Եվրամիության կազմում, բայց ունեն վերից վար կոռումպացված իշխանություն, իսկ ժողովրդավարության հարցում էլ մեղմ ասած՝ հարաբերական վիճակ: Կան նաև պետություններ, որոնք ընդհանրապես հանդիսանում են բռնապետություններ, չունենալով ոչ մի հակամարտություն և չլինելով որևէ պատերազմի մեջ:

Կրկին իրավիճակները ամենևին նույնական չեն, ամեն ինչ կախված է չափազանց շատ հանգամանքներից և գործոններից, սակայն հենց այդ ոչ միարժեքությունն էլ վկայում է, որ մեղմ ասած համարժեք չէ Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարական զարգացման հեռանկարը պայմանավորել Արցախի խնդրով:

Այդ հեռանկարը պայմանավորված է հանրային մտածողությամբ, հոգեբանությամբ, արժեհամակարգով: Իսկ այդ գործում, դրանցում էական բեկումներ արձանագրելու գործում Արցախի խնդիրը ոչ թե խանգարող հանգամանք, խոչընդոտ է, այլ ռեսուրս, մոտիվացիա, ելակետ, որի վրա հնարավոր է կառուցել առաջընթացը հանրային արժեհամակարգում և մտածողության մեջ փոփոխության հարցում, հանրությանը ինքնավստահություն ներշնչել, հավատ սեփական ուժի հանդեպ, միաժամանակ տալ արժեքային և հոգեբանական ուղենիշներ և այլն:

Այլ հարց է, որ Հայաստանում անկախության 25 տարիների ընթացքում գործնականում չի եղել մտածողությամբ, աշխարհայացքով, աշխարհընկալմամբ, արժեհամակարգով այնպիսի էլիտա, որը կկարողանար օգտագործել այդ ռեսուրսը, օգտագործել արցախյան առաջին պատերազմի թանկ և ծանր գնով ձեռք բերված կարևոր հաղթանակը, այն չդարձներ անձնական կամ կլանա-թայֆայական իշխանության ռեսուրս, այլ վերածեր պետականության ամուր հիմքի, որի վրա 25 տարիների ընթացքում կառուցված կլիներ ոչ միայն բանակը՝ որ եզակի մատնացույց անելու պետական կառույցն է, այլ ամբողջական մրցունակ և կենսունակ պետականություն:

Արցախն ընդամենը վերածվել է 25 տարիների մսխված հնարավորությունների համար ունիվերսալ, բոլորի համար ամենահարմար արդարացման: Եվ անկասկած մշտապես լինելու է այդպիսին, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել իրական քաղաքական և հասարակական սերնդափոխություն, երբ կփոխվի ոչ միայն տարիքը, անուն ազգանունը, արտաքին տեսքն ու հագուկապը, այլ նաև մտածողությունը, հոգեբանությունը, աշխարհընկալումը, երբ քաղաքականությամբ զբաղվելու արհեստավարժությունը նույնական չի լինի լարախաղացի արհեստավարժության հետ և դա չի դիտվի քաղաքական ռացիոնալության գլխավոր չափորոշիչը կամ չափանիշը: Հենց դա է պատճառը, որ պետականություն կառուցելու փոխարեն՝ առաջին հերթին անկախության շրջանում ապրող սերնդի մտածողության մեջ 25 տարի շարունակ ընդամենը լար է քաշվել, որի փուշը հռչակվել է Արցախը:

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված