Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող անհայրենիքության:

«Երևան-Արևմուտք-Անկարա» տրանզիտ

Ամերիկյան պարբերականի հարցազրույցում Փաշինյանի կողմից անվտանգության հայեցակարգի շուրջ սեփական տեսլականի շարադրումը ստիպեց Բժեզինսկիին, Սու Ցզիին, Բիսմարկին և Մաքիավելիին շուռ գալ սեփական գերեզմաններում:

Անշուշտ, անվտանգությունը շատ ավելին է, քան պարզապես զինված ուժերը, և սա դասագրքային ճշմարտություն է: Նիկոլի կողմից սա փաստացի խոստովանություն է առ այն, որ 2018թ.-ից հետո նա գիտակցաբար և համակարգված քանդում էր Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետությունը ոչ միայն բանակի համալրման խաթարման և կադրային ջարդի միջոցով, այլև գիտակցված կազմաքանդելով անվտանգության մյուս բաղադրիչները:

2018թ.-ից սկսեց այլասերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պարալիզացվել Արցախյան բանակցային ձևաչափը, թիրախավորվեցին դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ արմատախիլ արվեց երկրի անվտանգության գաղափարական հիմքը, հայ ժողովուրդը ենթարկվեց տարաբնույթ բաժանումների, ընկճվեց հասարակության իմունիտետն ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ, և այլն: Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ վերանայվեց և անդամահատվեց Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որտեղից դեռևս 2020թ.-ի հուլիսին հեռացվեցին Արցախի Հանրապետություն հասկացությունը և ազգային շահերի մասին այլ հիշատակումներ:

Հարցազրույցում Նիկոլի կողմից ներկայացված անվտանգային տեսլականը ոչ թե պետական այրի, այլ PEACE BUILDING-ի պրիմիտիվ սեմինարի մասնակից 18 տարեկան, պրիշչիկոտ և ռոմանտիկ դեռահասի ուղեղի լվացման արդյունք է:

«Мир, дружба, жвачка» ոճի բարբաջանքը, այն էլ՝ փոթորկված և եռացող աշխարհում, գեոպոլիտիկ ռիտուալների զոհասեղանին հոժարակամ բարձրացող հայ ժողովրդի մահախոսականն է հիշեցնում: Եթե անվտանգության նիկոլական տեսլականն իրականում կառավարեր աշխարհը, ապա աշխարհում չէր լինի մոտ 200 անկախ պետություն, ոչ մի կայսրություն չէր փլուզվի, իսկ հայ ժողովուրդը վաղուց կդադարեր գոյություն ունենալ և չէր հասնի 21-րդ դար:

Արցախի հարցի տարանջատումը հայ-ադրբեջանական օրակարգից կործանարար էր Արցախի համար: Հիմա այս տարանջատման վրա հույս դնելը կործանարար է դառնում բուն Հայաստանի Հանրապետության համար:

Հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը քողարկելով «բալանսավորում և դիվերսիֆիկացիա» բառակույտի ներքո՝ Նիկոլը կրկին ստում է: Բալանսավորում և դիվերսիֆիկացիա անում են Ի ԼՐՈՒՄՆ ինչ-որ բանի, ոչ թե Ի ՀԱՇԻՎ: Այնինչ ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ՀՀ-ՌԴ հարաբերությունների կապիտալն արևմտյան հարթակներում էժանով վաճառելը:

«Արևմուտքի միջոցով Ռուսաստանից պրծնել, որ նստել Թուրքիայի գիրկը». սա է Փաշինյանի անվտանգային ավանտյուրիզմի բանաձևը:

Где Кура, где мой Дом

Մի քանի դիտարկում անեմ նաև Թբիլիսիի միջազգային համաժողովին Նիկոլի մասնակցության և ելույթի մասին: Բացի այլանդակ և սկանդալային քարտեզից, որ ներկայացվեց՝ որպես Հայաստան և բուռն քննարկման ենթարկվեց, կան նաև այլ հանգամանքներ:

Հիշեցնեմ, որ նույն ժամանակ Բիշքեկում տեղի էր ունենում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին 20-ից ավելի երկրների վարչապետներ և նախարարներ: Փաշինյանի կողմից այս հանդիպման բոյկոտն էլ ավելի է խորացնում ՀՀ-ՌԴ ճգնաժամն առնվազն այն պատճառով, որ եթե ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի ուղղությամբ Հայաստանի վարչախումբը քարեր նետել էր, ապա ապա ԵԱՏՄ-ի մասով դեռևս դիվանագիտական դեմարշներ չէին եղել:

Թբիլիսիի միջոցառմանը Նիկոլի մասնակցությունը տարօրինակ է նաև այլ պատճառով: Արդեն երկրորդ անգամ է, ինչ Ալիևը մերժում է Փաշինյանի հետ հանդիպումը. սկզբից՝ Գրանադա, հետո՝ Բրյուսել: Առկայության դեպքում արժանապատվության հարց էր առնվազն այդքանից հետո չհայտնվել Ալիևից ցածր ռանգի ադրբեջանական պաշտոնյայի հետ միևնույն հարթակում: Այս տեմպերով չեմ զարմանա, որ մի օր էլ նա կհայտնվի, օրինակ, Հիքմեթ Հաջիևի և Թուրալ Գյանջալիևի հետ միևնույն ձևաչափում:

Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում: Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:

  1. Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:
  2. Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:
  3.  Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:
  4. G7 և Եվրոպական միությունն ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը:

Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:

Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

27.10.2023թ.

Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության
Ամենադիտված