Ոստիկանությունը զգուշացնում է Ֆեյսբուքի բոլոր օգտատերերին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱյսօր տարածված է համացանցի միջոցով մարդկանց խաբելը: Նախ օգտագործվում էր sms-կապը և մարդկանց հաղորդագրություններ էին ուղարկում այն մասին, որ իրենց հարազատների հետ դժբախտություն է տեղի ունեցել, և անհրաժեշտ է գումար փոխանցել այս կամ այն հաշվին: Ապա ևս մեկ միջոց էր կիրառվում. մարդկանց նախազգուշացնում էին խոշոր շահման մասին (դա կարող էր լինել տեխնիկա կամ մեքենա):
Սակայն վճարումից հետո ոչ ոք ոչինչ չէր ստանում: Եվ այսօր նոր միջոց է ընտրվել Ֆեյսբուքի օգնությամբ խարդախություններ անելու նպատակով:
Հանցանքը կանխելու համար մի շարք երկրների ոստիկանություններ անհրաժեշտ են համարում համացանցի օգտատերերին նախազգուշացնել հերթական խարդախության մասին, որն այսօր մեծ տարածում է գտել:
Այն կատարվում է հետևյալ կերպ.
Դուք ստանում եք ծանուցում եք ստանում Ֆեյսբուքի կողմից, որը սակայն իրական չէ: Այն ուղարկվում է անձնական հաղորդագրությունով կամ էլեկտրոնային փոստով, որում առկա է հղում այն էջին, որում ձեզ խնդրում են մուտքագրել անունն ու գաղտնաբառը:
Եթե դուք լրացրել եք այդ տվյալները, ապա համարեք, որ ընկել եք թակարդը:
Պետք է զգույշ լինեք, քանի որ տվյալները լրացնելու պատուհանը նման է Ֆեյսբուքի պատուհանին: Սակայն դա միջոց է անձնական տվյալներ իմանալու համար:
Ահա թե ինչ տեսք ունի այդ պատուհանը.