Մեքսիկայում Օտիս փոթորիկը խլել է 48 մարդու կյանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ48 մարդ զոհվել է այն բանից հետո, երբ հինգերորդ կարգի Օտիս փոթորիկը հարվածել է Մեքսիկայի հարավային խաղաղօվկիանոսյան ափերին, տեղեկացրել է AP-ն։
Մեքսիկայի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը տեղեկացրել է, որ զոհերից 43-ը գտնվել է Ակապուլկո, իսկ հինգը՝ հարեւան Կոյուկա դե Բենիտես քաղաքներում։
Ակապուլկոյում ընտանիքները մահացածներին թաղել են կիրակի եւ շարունակել առաջին անհրաժեշտության առարկաների որոնումները, իսկ պետծառայողները եւ կամավորականները մաքրել են 5-րդ կարգի փոթորկի հետեւանքով ցեխով եւ աղբով լցված փողոցները։