Աշխարհի ամենազավեշտալի օրենքները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBlognews.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարօրինակ օրենքներից մի քանիսը. Հստակ չէ, թե նրանցից որոնք իրականում գոյություն ունեն.Իսկ դուք ի՞նչ եք կարծում:
- Ֆրանսիայում կանանց համար տաբատ հագնելու արգելք
1799 թվականի Փարիզի օրենքն արգելում էր կանանց տաբատով փողոց դուրս գալ առանց ոստիկանությունից համապատասխան թույլտվություն ստանալու:1892 թվականին օրենքը, կրելով որոշ փոփոխություններ, կանանց թույլատրեց կրել սպորտային տաբատներ ձիավարության ժամանակ, իսկ 1909-ին թույլատրվեց տաբատ կրել նաև հեծանիվ վարելիս:Եվ վերջապես 2013 թվականին Ֆրանսիայի կառավարությունը վերջ դրեց 214 տարվա պատմություն ունեցող այս օրենքին:
- Օկլահոմայում արգելվում է շներին զվարճալի դեմքեր ցույց տալը
Եվ իսկապես, Օկլահոմայում Ձեզ կարող են տուգանել, ձերբակալել կամ նույնիսկ կալանավորել շների մոտ հիմար դեմքեր ընդունելու համար:
- Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է մեքենա վարել
Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ կանանց չի թույլատրվում մեքենա վարել: Կար մի ժամանակ, որ նրանք չունեին նույնիսկ ընտրելու իրավունք, բայց 2015-ին այս արգելքը վերացվեց:
- Մինեսոտայի ամենատարօրինակ օրենքը
Ամերիկայի Միացյալ Նահանգների այս նահանգում հակաօրինական է կնոջ և տղամարդու անդրավարտիքները լվացքի միևնույն պարանից կախելը:
- Ամուսնալուծություններն ապօրինի են Ֆիլիպիններում և Վատիկանում
Սրանք աշխարհի միակ երկրներն են, որտեղ ամուսնալուծություններն արգելվում են: Վատիկանում և Ֆիլիպիններում ոչ մեկին չեն թույլատրում ամուսնալուծվել,միակ բացառությունը կարող են կազմել մուսուլմանները, որոնց կրոնը հարգելով՝ որոշ հանգամանքների դեպքում այս արգելքը չի գործում:
- Ճապոնիայում գեր լինելը դեմ է օրենքին
Չնայած այն հանգամանքին, որ Ճապոնիան է մեզ հայտնի սումո ըմբշամարտի հայրենիքը՝ այստեղ գեր լինելն արգելվում է: Օրենքը նախատեսում է առավելագույն քաշ 40 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց համար: Այնուամենայնիվ, այս օրենքի համար նախատեսված պատասխանատվությունը կրում են ոչ թե անհատները, այլ տեղի համայնքները:
- «Վճարի´ր միայն այն դեպքում, երբ կշտացել ես» - Դանիա
Դանիան հիասքանչ երկիր է և նույնիսկ ավելի լավն է դառնում, երբ բանը հասնում է հյուրընկալությանը: Դանիական ռեստորաններում Դուք կարող եք չվճարել, եթե ճաշի վերջում կարծում եք, որ հագեցած չեք:
Դանիայում մի զավեշտալի օրենք ևս կա. Արգելվում է մեքենան գործի գցել՝ առանց նախևառաջ համոզվելու, որ մեքենայի տակ քնած երեխաներ չկան:
- «Չմահանա´լ Խորհրդարանում, սա օրենք է»
Սա պարզապես Բրիտանիայի ամենազավեշտալի օրենքներից մեկն է, որ վերջերս հանվել է կանոնագրքից: Մարդկանց արգելում էին մահանալ Խորհրդարանի շենքում, քանի որ այն համարվում է թագավորական պալատ: «Հին Անգլիայի տարօրինակ օրենքները» աշխատության հեղինակ Նիգել Քոթորնի խոսքերով յուրաքանչյուրը, ով գունատ էր կամ հիվանդ տեսք ուներ, հեռացվում էր Խորհրդարանի շենքից:
- Ուտահում զարմիկների միջև ամուսնության արգելք
Տարօրինակն այն է, որ Ուտահում Դուք կարող եք ամուսնանալ Ձեր զարմիկի հետ, բայց միայն այն դեպքում, երբ երկուսդ էլ 65ն անց եք: Միգուցե որովհետև 65 տարեկանից սկսած մարդիկ ինչ-որ առումով անմեղսունակ են համարվում:
1.Ծամոններն արգելված են Սինգապուրում
Երբևէ մտածե՞լ եք, որ ծամոնի պատճառով կարող եք բանտում հայտնվել: Այո´, դա հնարավոր է: 1992 թվականից սկսած Սինգապուրում ծամոնը կտրականապես արգելված է: Սինգապուր ծամոն ներմուծելը ևս արգելվում է: Օրենքի խիստ հսկողության տակ միայն նիկոտինային ծամոնն է թույլատրվում, բայց նույնիսկ այդ դեպքում այն հնարավոր է ձեռք բերել միայն բժշկի կողմից՝ հատուկ դեղատոմսով: Այսպիսով արգելվում է ծամոն բերել և վաճառել Սինգապուրի սահմաններից ներս, իսկ արգելքը խախտելու դեպքում վրա հասնող տուգանքի չափն է 500$: