Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


74 ֆիլմ՝ 28 երկրից. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանում հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 4-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և 4 մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում: Փառատոնը  նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ,  «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից։

«Այս տարի փառատոնը կրում է «Դեպի հույս» խորագիրը։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ ընտրված ֆիլմերն ուղերձ պարունակեն և հասանելի լինեն երեխաների համար։ Այս տարվա ուղերձը հենց հույսն է։ Լեռնային Ղարաբաղում  տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերից հետո մտածում էինք՝ անել փառատոնը, թե ոչ։ Դժվար բարոյահոգեբանական իրավիճակ էր, սակայն որոշեցինք այն իրականացնել՝ խորագիրը դնելով հույս»,-ասաց Նունե Մանուկյանը։

«Ռոլան» 19-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը՝ «Գրան պրի», «Լավագույն երկարաժամկետ խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն երկարաժամկետ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ», «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» և այլն։ Սահմանվել է նաև «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը։  

Փառատոնի շրջանակում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր՝ «Մարդագայլեր» ֆիլմը, «Բել և Սեբաստիան. նոր սերունդը», «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», «Գլխարկ», «Աբազարկղ» և այլն։

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում ներկայացված են 12 հայկական ֆիլմեր։

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017 թվականից փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ։ Այս տարի իրականացվող հատուկ ծրագիրը կկրի «Վիշեգրադ+ Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագիրը։

«Փառատոնի ծրագրում ընդգրկված են բազմաթիվ բազմաժանր, հետաքրքրիր ֆիլմեր։ Մեր հորդորն է ծանոթանալ ֆիլմերի ցանկին ու անպայման մասնակցել։ Արդեն 19-րդ անգամ անցկացվող փառատոնը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Մեր օրակարգում կրթական բաղադրիչն է, ֆիլմերի հանրահռչակումն է, հատկապես տեղական արտադրության, մարզերում լավագույն ֆիլմերը հասանելի դարձնելն է»,-ասաց Նունե Մանուկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ Արարատում
Ամենադիտված