Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը չի ​​համաձայնի զինադադարի, ինչպես ԱՄՆ-ը հրադադարի չէր համաձայնի Փերլ Հարբորից հետո. Նեթանյահու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի ցամաքային ուժերը մոտեցել են Գազային։ Հետևակը, ուժեղացված տանկերով, հետախուզական արշավանքներ է իրականացնում քաղաքի ծայրամասերում։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ 

Հաղորդվում է, որ զրահամեքենաները փակել են գլխավոր մայրուղին, որը կապում է անկլավի հյուսիսը հարավի հետ։ Սա բնակչության տարհանման համար հարմար միակ երթուղին է։ Իսրայելի վարչապետը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երրորդ փուլի մեկնարկի մասին։ Նախարարների խորհրդի նիստում Բենիամին Նեթանյահուն բացատրել է. «Առաջին փուլը զսպումն էր, երկրորդը՝ օդային հարվածները, և այժմ եկել է ցամաքային ճանապարհով առաջխաղացման փուլը»։

Միեւնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ավիահարվածներ հասցնել Գազայի հյուսիսային հատվածում։ Թիրախներ են խոցվել նաև հարավում՝ Ռաֆահում։ Պայթյուններ որոտացել են հիվանդանոցների մոտ, որոնք Իսրայելը նախապես հրահանգել էր տարհանել, ինչից բժիշկները հրաժարվել են՝ ծանր վիճակում գտնվող հիվանդների մեծ թվի պատճառով։ Բուժհաստատություններում նաև պատսպարվում են հազարավոր պաղեստինցիներ։

Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը չի ​​դիտարկում Գազայի հատվածում հրադադարի հաստատման հնարավորությունը և մտադիր է շարունակել իր ռազմական գործողությունը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ։ «Ես ուզում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ: Ինչպես ԱՄՆ-ը չէր համաձայնի Փերլ Հարբորի ռմբակոծումից կամ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո զինադադարի հետ, այնպես էլ Իսրայելը չի ​​համաձայնի ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանը՝ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից հետո»,- մամուլի ասուլիսին ասել է նա։

Բենյամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի կողմից հրապարակված իսրայելցի պատանդների տեսանյութը դաժան հոգեբանական քարոզչություն է անվանել։ Գրոհայինների հրապարակած կադրերում երեք կին է։ Նրանցից մեկը դիմում է վարչապետին և կշտամբում իշխանություններին, որ չեն կարողացել հոկտեմբերի 7-ին երկրի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումից պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Նա կոչ է անում պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ։

«Ես գրկում եմ ձեզ։ Մեր սրտերը ձեր և մյուս առևանգվածների հետ են։ Մենք ամեն ինչ անում ենք բոլոր առևանգված և անհայտ կորածներին տուն վերադարձնելու համար»,- վարչապետի խոսքը մեջբերում է նրա աշխատակազմը։ 

Հաղորդագրության մեջ նշվում են պատանդների անունները՝ Ելենա Տրուպանովա, Դանիել Ալոնի և Ռամոնա Կիրշտ։ Ինչպես գրում է Israel News-ը, Ալոնին և Տրուպանովան ընտանիքի անդամների հետ առևանգվել են կիբուց Նիր-Օզից։ Տրուպանովայի ամուսինը՝ Վիտալին սպանվել է։ Կիրշտը առևանգվել է կիբուց Նիրիմում՝ ամուսնու հետ միասին։

Իսրայելի զինվորականների տվյալներով՝ Գազայի հատվածում 239 պատանդ է պահվում։ ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ազատ արձակել նրանց՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման և Գազայի հատվածում հրետակոծությունների դադարեցման դիմաց։

Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԻրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ
Ամենադիտված