Գարնանային թրենդներ. ինչ են խորհուրդ տալիս կրել հայ դիզայներները (Photo)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾWnews.am-ը գրում է.
Գարնանային թրենդներին Wnews.am-ը բազմիցս անդրադարձել է, իսկ ինչ են առաջարկում գարնան համար հայ դիզայներները, որո՞նք են նրանց հիմնական խորհուրդները Գ/Ա 2017 սեզոնի համար: Wnews.am-ի հետ զրույցում 5 հայ դիզայներ առաջարկել են իրենց տարբերակները:
Մանե Խաչատրյան. The Muse
Այս տարի շատ նորաձև են հյութեղ գույներն ու վառ համադրությունները , օրինակ հյութեղ կանաչը մենք համադրում ենք վարդագույնի հետ, կապույտը՝ նարնջագույնի հետ, նաև շատ նորաձև են բնական կտորները, բնական պրինտերը, զոլավոր և պուտավոր պրինտերը:
Անահիտ Սիմոյան. Anahit Simonyan Fashion
Մենք առաջարկում ենք այն, ինչը հիմա թրենդային է՝ կաշվե բաճկոններ, որոնց վրա գրված է հայկական տառեր, դասական կոստյումներ տաբատների հետ, գծավոր պրինտ:
Արմինե Մարտիրոսյան. Armi Marti
Ապրիլի կեսին կներկայացնենք մեր գարուն -ամառ հավաքածուն՝ վառ գույների մեջ: Մենք նախընտրում ենք դասական ոճը, բայց գարնանային հավաքածուն մի քիչ տարբեր է լինելու, շատ կլինի կապույտը, ֆուքսիան և ծաղկային պրինտը: Թավիշ չենք օգտագործում, երբ բոլորը ինչ- որ բան անում են, մենք փորձում ենք խուսափել՝ չնայած էլի հետևում ենք թրենդներին, օգտագործում ենք նուրբ կտորներ:
Շարունակությունը՝ այստեղ: