Կենսական բացահայտումներ, որոնք արվել են պատահականությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁեզ ենք ներկայացնում մի քանի անկանխատեսելի բացահայտումներ, որոնք աշխարհը փոխել են դեպի ավելի լավը:
Պենիցիլին
1928 թ. շոտլանդական ծագում ունեցող բժիշկ Ալեքսանդր Ֆլեմինգը, իր լաբորատորիայում ուսումնասիրելով գրիպի վիրուսը, նկատեց, որ բակտերիաների նմուշներից մեկը վարակված է սնկով: Գիտնականների մեծ մասը ուղղակի դեն կնետեին փչացած նյութը, սակայն Ֆլեմինգը այլ կերպ վարվեց: Ավելի ուշադիր հետազոտելու ընթացքում նա նկատեց, որ սնկի շուրջը օղակ կա, որը թունավոր է: Ֆլեմինգը առանձնացրեց Penicillium կոչվող բորբոսը, դեղամիջոց պատրաստեց և կոչեց դրա սկզբնանվամբ՝ «պենիցիլին»: Իր բացահայտման համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի:
Էսկիմո
Փայտիկով պաղպաղակի գաղափարն այնքան պարզ է թվում, որ անգամ երեխան կարող էր այն մտածել: Իրականում ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: 1905 թ. ձմռանը 11-ամյա Ֆրենկ Էպերսոնը երեկոյան նախասրահում մի բաժակ գազավորված մրգահյութ դրեց, որի մեջ էր մնացել նաև այն խառնելու համար նախատեսված փայտիկը: Հաջորդ առավոտյան տղան բաժակի միջից հանեց աշխարհում առաջին էսկիմոն:
Էպերսոնը սեփական հայտնագործության «արդյունքերը» սկսեց վաճառել միայն 18 տարի անց: Մարդկանց շատ դուր եկան էսկիմոները, և Ֆրենկը որոշեց թողնել անշարժ գույքի գործակալի իր աշխատանքը, որպեսզի սկսի լրջորեն զբաղվել պաղպաղակի վաճառքով:
Ռենտգենյան ճառագայթներ
1895 թ. Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը՝ ոչ հայտնի գերմանացի ֆիզիկոս, ուսումնասիրեց կատոդային ճառագայթները: Այդ ժամանակ ոչ ոք ոչինչ չգիտեր էլեկտրոնների կամ ճառագայթման մասին: Ռենտգենը վակուումային խողովակի միջով բարձր լարման հոսանք անցկացրեց և զարմացավ՝ հայտնաբերելով, որ չնայած նա փակել էր խողովակը սև ստվարաթղթի կտորներով, միևնույն է, մի քանի անտեսանելի ճառագայթներ կարողացան այդ ստվարաթղթերի միջով ազդեցություն գործել զգայուն էկրանի վրա, որը գտնվում էր մի քանի մետր հեռավորության վրա:
Շուտով Ռենտգենը բացահայտեց, որ ոչ սովորական ճառագայթները ևս կարող են տպվել լուսանկարչական ափսեի վրա: Փորձի համար օգտագործելով իր կնոջ ձեռքը՝ գիտնականը ստացավ նրա ոսկորների պատկերը։ Ճառագայթները հեշտությամբ ներթափանցել էին նրա մաշկի և մկանների միջով, սակայն կանգ էին առել ոսկրային հյուսվածքների մոտ:
Ռենտգենը ստացել է ֆիզիկայից առաջին Նոբելյան մրցանակը 1901 թվականին:
Գարեջուր
Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ստեղծվել գարեջուրը: Մարդիկ սկսել են հացահատիկի վերամշակմամբ զբաղվել շուրջ 10 000 տարի առաջ, Միջագետքում: Առաջ հացերը միշտ թարմ էին, տափակ և չոր: Սակայն արտադրության ժամանակ երբեմն ստացվում էր նաև թաց հացահատիկ, որը բնական խմորիչ էր դառնում սննդի համար, որպես կողմնակի արտադրանք էլ սպիրտ էր տալիս: Հին հացթուխները պետք է նկատեին, որ հենց այս եղանակով ֆերմենտավորված հացահատիկներն են հանդիսանում հացի՝ փափուկ և ուռած լինելու գրավականը: Աշխատողների ոմանք, որոնք փոքր-ինչ «խենթ» էին, ընթացքում խմում էին նաև ֆերմենտացիայի ընթացքում առաջացած փրփուրը: Այդ եղանակով էլ բացահայտեցին գարեջուրը:
Որոշ մարդաբաններ և հնէաբաններ անգամ պնդում են, որ ոչ թե հացը, այլ հենց գարեջուրն է սկիզբ դրել գյուղատնտեսությանը: Ըստ նրանց՝ հացը ուղղակի մթերք էր, որն ստացվում էր գարեջուրն ավելի համեղ դարձնել փորձելու ընթացքում: