ՀՀ պետական վերահսկողական ծառայության կարիքները հոգալու համար կհատկացվի 956 մլն դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի պետական վերահսկողական ծառայության կարիքները հոգալու համար 2024 թվականին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 956 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Սա, ըստ նրա, 477 մլն դրամով պակաս է 2023 թվականի հատկացումից:
«Կապիտալ ծախսերը կկազմեն ընդամենը 4 մլն 693 հազար դրամ։ Մնացած միջոցները կուղղվեն ընթացիկ ծախսերին»,- ասաց Հովհաննիսյանը։
Բաժինը պետք է իրականացնի ընդամենը 1 ծրագիր՝ 3 գործունեությամբ։