Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի քույրերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾStyle.news.am-ը գրում է.
«Շոու-բիզնեսում ընկերներ չկան» արտահայտությունը Հայաստանի համար չէ։ Մեզ մոտ արտիստները ոչ միայն ընկերներ են, այլեւ՝ բարեկամներ՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Եվ եթե արտասահմանյան շոու-բիզնեսի ոչ բոլոր ներկայացուցիչներն են լավ հարաբերությունների մեջ իրենց եղբայրների կամ քույրերի հետ, ապա մեզ մոտ, բարեբախտաբար, ճիշտ հակառակն է։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի քույրերին, որոնք անբաժան են եւ նման՝ ինչպես ջրի երկու կաթիլ։
Իրինա եւ Լուսինե Թովմասյաններ
Քույրերը, թվում է, պետք է միմյանց մրցակից լինեին, սակայն տարբեր տարիներին «Միսս Հայաստան» տիտղոսը ստացած գեղեցկուհիներն առ այսօր շարունակում են ջերմ հարաբերություններ պահպանել միմյանց հետ։
Մայա եւ Սոֆյա Պողոսյաններ
Շիկահեր քույրերը թեեւ տարբեր ոլորտներից են՝ Մայան՝ նորաձեւության, իսկ Սոֆյան՝ հեռուստատեսության, բայց նրանց գրեթե անհնար է առանձին տեսնել որեւէ հանրային միջոցառման։
Մանե եւ Սիլվա Հակոբյաններ
Հայտնի քույրերին կապում է նաեւ աշխատանքը։ Մանեն հանդիսանում է Սիլայի գրեթե բոլոր հիթերի հեղինակը։
Արեւիկ եւ Հելեն Ուդումյաններ
Հաղորդավարուհի Արեւիկին ճանաչում էին բոլորը, սակայն նրա քույրը՝ Հելենը, համեմատաբար վերջերս է հայտնի դարձել հանրությանը։
Նա վարում է հայկական առաջին խոհանոցային բլոգը։
Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյաններ
Երկուսն էլ երգում են, ընդ որում՝ միանգամայն տարբեր ոճերում։ Իհարկե, Փարիզ տեղափոխվելուց հետո Արեւիկը ժամանակավորապես դադար է վերցրել։
Ինգա եւ Անուշ Արշակյաններ
Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի եւ ներդաշնակ քույրերը։ Ավելացնելու ոչինչ չկա։
Իվետա եւ Մարիաննա Մուկուչյաններ
Քույրերը տարբեր ոլորտներից են, բայց համագործակցում են միմյանց հետո, քանի որ Մարիաննան հայտնի դիմահարդար-ոճաբան է, իսկ արտիստի հաջողության գրավականներից մեկը նրա արտաքինն է։