Մոսկվայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 1942 թվականին սահմանված ռեկորդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում երկրորդ օրն անընդմեջ կրկնվել է ջերմաստիճանի ռեկորդը, հինգշաբթի օդի ջերմաստիճանը գրանցվել է պլյուս 13,3 աստիճան՝ գերազանցելով 1942 թվականի ռեկորդը, ՌԻԱ Նովոստիին ասել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար աշխատակից Միխայիլ Լեուսը։
«Այսօր մայրաքաղաքում արդեն թարմացվել է օդի առավելագույն ջերմաստիճանի օրվա երկրորդ անընդմեջ ռեկորդը, կեսգիշերին մայրաքաղաքում այն կազմել է պլյուս 13,3 աստիճան, ինչը գերազանցում է 1942 թվականի նախորդ ռեկորդը՝ 12,2 աստիճան»,- ասել է Լեյսը։
Չորեքշաբթի օրը Մոսկվայում թարմացվել է նաև նոյեմբերի 1-ի օդի առավելագույն ջերմաստիճանի օրական ռեկորդը։