Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սարոս մեր ուժն ու հպարտությունն է, մեր գանձը». Սարիբեկ Մկրտչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ Սարոն շատ աշխույժ էր, ակտիվ, ուրախ ու հումորով, խելացի, ընկերասեր, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Փոքր տարիքում անկարգություն համարյա չի արել»,- հուզմունքը ժպիտով հաղթահարելով՝ ասում է տիկին Լիլիթը՝ Սարոյի մայրիկը: Վերհիշում է՝ մանկապարտեզում դաստիարակը որդուն առաջարկում էր սեղանի վրա դհոլ նվագել, որպեսզի իրենք լսեն:

«Վեց տարեկանից դհոլի է հաճախել, ապրում էր երաժշտությամբ: Եղբայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, և գեներով փոխանցվեց երաժշտության հանդեպ սերը: Սովորել է Նիկոլ Աղբալ յանի անվան դպրոցում: Ակտիվ ու աշխույժ աշակերտ էր, ամեն տեղ Սարոն պետք է ներկա լիներ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, օտար լեզուները, ավելի հասուն տարիքում՝ պատմությունը: Ապրում էր այդ առարկայով: Դասը սովորում էր, գիրքն ինձ տալիս ու սկսում պատմել: Հետո ասում էր՝ մա՛մ, տեսնո՞ւմ ես, թե ինչեր ենք ունեցել, ինչեր ենք կորցրել: Սրտի այնպիսի ցավով էր խոսում դրա մասին դեռ դպրոցական տարիքից: Լավ էր սովորում դպրոցում: Սկսեց նաև զուգահեռ համակարգչային դասերի հաճախել: Իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Կես տարի էր մնացել, որ պետք է ավարտեր ուսումը, զորակոչվեց զինվորական ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը:

Ծրագրավորումը և երաժշտությունը զուգահեռ «քայլելու» էին Սարոյի կյանքում: «Նախքան բանակ գնալն ընկերոջ հետ իր փոքրիկ ձայնագրման ստուդիան էր բացել: Արդեն փոքր քայլերով սկսել էին աշխատել մեծ նպատակներին հասնելու համար: Անսահման աշխատասեր էր, նպատակասլաց: Նախքան բանակ զորակոչվելը նաև վարորդական իրավունք էր ստացել»: 2019 թ. հունվարի 26-ին Սարոն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Սանասարում (Կուբաթլու): «Այնտեղ իր երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ, մեկ ամիս հետո զանգեց ու տեղեկացրեց, որ իրեն տեղափոխում են Կապան: Շատ կապված էր Երևանի ու իր ընկերների հետ: Էրեբունիում ենք ապրում, միշտ ասում էր՝ ես արեշցի Սարոն եմ: Երբ պետք է նոր մեկներ ծառայության, զգում էի, որ ձգտում է մնալ, ասում էր՝ իմ քաղաքը, իմ ընկերները: Բայց ծառայությանը վերաբերվեց որպես պարտականություն, որը պետք է յուրաքանչյուր տղա իր կյանքում կատարի: Չի խուսափել ծառայությունից: Սարոն 2018 թ. դեկտեմբերին գերազանց հանձնեց թմբուկի քննությունը, պետք է «музвзвод»-ում ծառայեր, թմբկահար լիներ:

Ի դեպ, Զինուժի ռեպորտաժներից մեկում պատմել են իր մասին: Սարոս նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում: Արդեն վիճակահանության օրը ներս էր մտել ու ասել, որ որպես երաժիշտ է եկել, նշել էին, որ գիտեն, բայց «музвзвод» չունեն: Մի քիչ կոտրվել էր: Հայրիկը հետը զրուցեց, հուսադրեց՝ ասելով, որ կարևորը՝ խաղաղ է ամեն ինչ, հանգիստ կծառայի: Երբ տեղափոխեցին Կապան, մի տեսակ ավելի հանգիստ էինք: Ծառայության ժամանակ այնքան էր հմտացել, որ վեց ամիս անց կրտսեր սերժանտի կոչում ստացավ»: Սարոն հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար: «Շատ հանգիստ ու լավ ծառայում էր, երբեք չի տրտնջացել»: Քիչ-քիչ տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Օգոստոսի վերջն էր, Սարոն զանգեց: Համարյա մեկ տարի կլիներ, ինչ իրեն չէինք տեսել, նաև համավարակի պատճառով: Ասաց՝ մա՛մ, պոպոքի մուրաբա եմ ուզում: Միշտ տատիկն է պատրաստում մուրաբան, նա էլ այդ տարի Հայաստանում չէր: Սարոյին ասացի՝ խանութից կգնեմ, կուղարկեմ:

«Չէ, մա՛մ, ես քո սարքածն եմ ուզում»: Գնեցինք, պատրաստեցինք մուրաբան և այլ իրերի հետ ուղարկեցինք իրեն: Այդ ժամանակ նաև ասաց, որ գնալու են Ջրական զորավարժությունների: Ամեն գարնանը և աշնանը մեկական ամիս Կապանից գնում էին Ջրական զորավարժությունների: Սեպտեմբերի 7-ին ճանապարհ ընկան: «Մա՛մ, մեկ ամիս կմնանք, հոկտեմբերի 7-ին հետ կգամ: Հոկտեմբերի 23-ին էլ իր 20-ամյակն էր: Իրենց գնալուց 20 օր հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Տղաները լինում են Հոռովլու գյուղում, որն Արաքսի աջ ափին է: Հենց առաջին օրը մեքենան թիրախավորում են, հարվածում, սակայն, բարեբախտաբար, ներսում զինվորներ չեն լինում: Չորս օր տղաները պայքարում են: Որքան ճիշտ է լինում իրենց հաշվարկը: Ընկերներն են պատմում՝ «մեծ հավանականությամբ, մերոնք նաև ռազմաբազայի են հարվածել»: Պատմում են, թե ինչպես են կռվել: Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Սարոս զանգեց: Բնականաբար, առաջին հարցերս էին, թե ինչ է կատարվում:

Մի րոպե դադար առավ՝ մա՛մ, ի՞նչ է եղել որ: Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես կամաց խոսում, արձագանքում է՝ վերմակի տակից եմ խոսում, տղերքը քնած են: Սեպտեմբերի 30-ին կրկին թեժ մարտի մեջ են լինում: Ինը հոգով մի մեքենա են նստում, որ տեղափոխվեն, բայց երեկոյան ԱԹՍ-ն ֆիքսում է մեքենան: Ողջ մնացած տղաներից մեկը եկել է մեր տուն, պատմեց՝ Սարոյին ասացի, որ իմ կողքին նստի, պատասխանեց՝ ես իմ գրադի վրա կնստեմ: Զինուժի պատրաստած տեսանյութում էլ է ասում՝ գրադն իմ ընկերն է դարձել, ես առանց իրեն իմ կյանքը չեմ պատկերացնում»: Սարոն և ընկերները զոհվում են սեպտեմբերի 30-ին: «Այդ օրն անընդհատ իրեն էի զանգում, բայց իմ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Հոկտեմբերի 2-ի գիշերը ես վերջինն էի, ով իմացավ Սարոյի զոհվելու մասին»: Սարոն շուտ է տուն «վերադառնում», կարծես թե դա կարող է սփոփանք լինել: Այո, սփոփանք է, չէ՞ որ ծնողներ կան, որոնք դեռ սպասում են իրենց որդիներին:

2021 թ. հունվարին Սարոյի հրամանատարն այցելում է իր զինվորի ընտանիքին, տեղեկացնում, որ Կապանի զորամասում անմահացած տղաների հիշատակին խաչքար են տեղադրելու, հույս հայտնում, որ ծնողները ևս կմեկնեն զորամաս: Մայրիկն ասում է՝ «չգիտեմ, թե որտեղից, բայց մեր մեջ ուժ գտանք ու գնացինք»: Սարոն երկու քույրիկ ունի: Ընտանիքը գտել է ապրելու բանաձևը՝ ապրել հանուն աղջիկների: «20 տարի պահածս Սարոս 20 վայրկյանում ձեռքիցս գնաց: Անտանելի ցավ է: Հայրիկների մեջքը կոտրված է, մայրիկների թևերը՝ կտրված: Մտածում էի, որ չեմ ապրի Սարոյից հետո: Բայց հետո անընդհատ նայում էի աղջիկներիս, ասում՝ ես որ չլինեմ, բա իրենց ո՞վ է պահելու: Եռաբլուրից վերադառնում էինք տուն, ու ներսումս մի հարց էր պտտվում՝ ես որ չլինեմ, իմ երեխայի «տունն» ո՞վ է մաքուր պահելու, նրա անունն ապրեցնելու: Մեռնելու իրավունք չունենք, պետք է ապրենք հանուն Սարոյի, ապրել՝ մտածելով, որ Սարոն կա: Երևի թե հենց դա է ուժ տվել, որ կարողանանք այս ճանապարհն անցնել: Գլուխներս չենք կախում, ինչո՞ւ կախեմ, երբ նման հզոր տղա ունեմ: Իմ Սարոն մեր ուժն ու հպարտությունն է, մեր լույսն ու հույսն է, մեր գանձը: Պահեր են լինում, երբ շատ նեղված եմ լինում, կարծես մի տեղից ուժ եմ ստանում, մտածում եմ՝ Սարոս է»:

Յուրաքանչյուր զրույցի ավարտին կարմիր թելի պես մի միտք է շրջանառվում բոլոր զրույցներում՝ «ինչպիսի տղաներ զոհվեցին այս պատերազմում, շատերը, բարեբախտաբար, վերադարձան, բայց կյանքները գլխիվայր փոխված»: Տարիներ անց տղաները ծաղկեցնելու էին մեր երկիրը, սերունդ էին ունենալու, տիկին Լիլիթը նշում է՝ Սարոյիս ասում էի՝ որքան սիրուն երեխաներ ես ունենալու: Իսկ հիմա Սարոյի մասին անցորդներին պատմում են նրա շենքի բակում տեղադրված խաչքարն ու ցայտաղբյուրը:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Սարիբեկ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
 
Հեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ
Ամենադիտված