Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (02 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Լիբերիա՝ Գոհաբանության օր, Գվատեմալա, Հոնդուրաս, Մեքսիկա և Սալվադոր՝ Մեռելոց:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829– ծնվել է նշանավոր հայ գրող, բանաստեղծ Միքայել Նալբանդյանը:

1870 – ծնվել է երգիծաբան Մուշեղ Բագրատունին:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակը սկսել է մարտական գործողությունները կովկասյան ճակատում երկու ուղղությամբ սկսելով հարձակում էրզրումի ուղղությամբ:

1915 –ծնվել է հայազգի ամերիկացի երգչուհի Քեյ Արմենը (Արմենուհի Մանուկյան):

1931-ծնվել է լրագրող, երգիծաբան, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանը:

1967– վախճանվել է գրող, արձակագիր Քրիստափոր Թափալցյանը:

1972– ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է:

1988- ԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով:

2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով առաջացել է դիզենտերիայի բռնկում, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում դիզենտերիայով հիվանդների թիվը անցել է 100-ից:

2007- Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:

2008–Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր: Ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը:

2011-Ալիկ Սարգսյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նոր ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանը:

2012 —վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական  գեղանկարիչ, գրաֆիկ և սցենոգրաֆ Զավեն Արշակունին:

2013- առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել է մայրաքաղաք Երևանը ու մի շարք մարզեր։ Ըստ բացատրության հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է:

2018-Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ժամանակացույցը:

2019–մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանամերձ հրապարակում կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ, որի ժամանակ իրարանցում է առաջացել, քաղաքացիները դժգոհել են ներկայացման որակից ու մակարդակից:

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհվել է ԼՂՀ ՊՆ նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 մ.թ.ա.-ծնվել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան:

1570– Հոլանդիայում տեղի է ունեցել մեջ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ է խեղդվել Հյուսիսային ծովում:

1699– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Շարդենը:

1721-Պետրոս 1-ինը ընդունել է Հայրենիքի Հոր, Համառուսաստանյան Ցարի և Պետրոս Մեծի կոչումները, Ռուսաստանը դարձել է կայսրություն:

1755 –ծնվել է  Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը:

1865 –ծնվել է  ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը:

1895 —վախճանվել է ֆրանսիացի սպա, Պուշկինին սպանած Ժորժ Դանթեսը:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը, որի հետևանքով Դարդանելի նեղուցը փակվել է:

1917 —հրապարակվել է Բալֆուրի հռչակագիրը, ըստ որի Բրիտանիայի արտգործնախարար լորդ բալֆուրը հայտնել է Լայոնել Ռոտշիլդին, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայն է «Պաղեստինում ստեղծել հրեա ժողովրդի բնակչության օջաախ»:

1936 —Բի-Բի-Սին իր Կրիստալ Պելես ստուդիայից սկսել է հերարձակել բարձր որակի հեռուստահաղորդումներ:

1937 —մոսկովյան Կրեմլի 5 գմբեթներում առաջին անգամ վառվել են կարմիր աստղեր:

1938 - Հունգարիան գրավել է Սլովակիայի հարավային մասը:

1943- ԽՍՀՄ-ում սկսվել է կարաչաևցիների դեպորտացիան Միջին Ասիա:

1946 —Չատկալյան լեռնաշղթայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում Տաշքենդի և այլ քաղաքների հարյուրավոր շենքեր են վնասվել:

1947– ամերիկացի միլիոնատեր Հովարդ Հյուզն իր ընկերության կողմից պատրաստված պատմության ամենամեծ ամֆիբիա  օդանավով թռիչք է իրականացրել:

1950- վախճանվել է իռլանդացի գրող Ջորջ Բերնարդ Շոուն:

1956 - Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին և օգնություն է խնդրել այլ երկրներից սովետական օկուպացիան կանխելու համար:

1959 -«Монреаль Канадиенс» հոկեյի թիմի դարպասապահ Ժակ Պլանտը հերթական անգամ տափողակով դեմքին հարված ստանալուց հետո դուրս է եկել դաշտից և վերքերը կարելուց հետո վերադարձել իր իսկ պատրաստած ապակեպլաստիկից և ռետինից պատրաստված  դիմակով:

1963 —Հարավային Վիետնամում տապալվել է Նգո Դին Զյոմի կառավարությունը, վերջինս և նրա եղբայր Նգո Դին Նյուն սպանվել են:

1988– ԱՄՆ-ի համացանցում հայտնվել է առաջին վնասակար ծրագիրը: Ուսանող Ռոբերտ Մորրիսոնի արձակած  «որդը»  հայտնաբերվել է Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտում:

2007- վախճանվել է բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր Իգոր Մոիսեևը:

2016 —վախճանվել է խորհրդային և գերմանական կրկեսի արտիստ Օլեգ Պոպովը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ֆլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca
Ամենադիտված