Գեղարքունիքում ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի ղեկավարներ Ն. Փաշինյանը, Է. Մարուքյանը և Ա. Զավենի Սարգսյանը. մանրամասներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրտասովոր ոչինչ չկա, սովորական վթար է, որի հետևանքով «Ելք» դաշինքի անդամները չեն տուժել: Ամեն ինչ նորմալ է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզում «Ելք» դաշինքի տարածքային թեկնածու Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով իրենց մարզում «Ելք» դաշինքի մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ին։
Նա նշեց, որ մեքենայում եղել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Սանոսյանը հայտնեց, որ վթարը տեղի է ունեցել Մարտունիից դեպի Վարդենիս տանող ճանապարհին՝ Ծովինար գյուղի մոտ:
«Ելք»-ի խոսնակ Անի Սամսոնյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մեքենան բախվել է դիմացից երթևեկող մեքենային: Վթարի մասնակիցները դիմել են ապահովագրական ընկերության: Անի Սամսոնյանը հայտնեց, որ «Ելք» դաշինքի անդամները շարունակում են քարոզարշավը: