ԱՄՆ Պետդեպարտամենտը 500 հազար դոլար կծախսի Հայաստանում անկախ լրատվամիջոցների «հնարավորություններն ընդլայնելու» համար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRussian.rt.com-ը գրում է, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունը նախատեսում է Հայաստանում հետաքննող լրագրողների պատրաստման կրթական ծրագիր սկսել։ Ըստ հեղինակների դա կօգնի «փակել բացերը» լրագրողական կրթության մեջ ստեղծելով որակյալ մասնագետների «բազմաթիվ գալակտիկաներ»։ Փաստաթղթին ծանոթացել է RT-ն։
«Նախաձեռնության նպատակն է ամրապնդել հայկական անկախ լրատվամիջոցների կարողությունը արդյունավետորեն տեղեկացնել հանրությանը, հակազդել ապատեղեկատվությանը և խթանել ընդհանուր ժողովրդավարական արժեքները զարգացնելով որակյալ լրագրողների բազմազան պլեադա, որոնք կարող են որակյալ լրագրություն արտադրել»,- հայտարարել է դեսպանատունը:
Այսպիսով, հիմնական աշխատանքները լինելու են հայաստանցի հավակնորդ լրագրողների համար կրթական ծրագրի ստեղծումը, ինչպես նաև «հանրային հետաքրքրություն ներկայացնող» նյութերի պատրաստման համար կրթաթոշակների տրամադրումը։
Երկու տարվա ընթացքում ամերիկյան դեպարտամենտի աշխատակիցներն ակնկալում են Հայաստանում պատրաստել առնվազն 50 մասնագետ։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի $500 հազար դոլար:
«Վերապատրաստման ծրագիրը հիմնված կլինի ամերիկյան լրագրության կրթության լավագույն փորձի և մուլտիմեդիա նյութերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների վրա»,- ընդգծված է փաստաթղթում։
ՄԳԻՄՕ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն RT-ի հետ զրույցում բացատրել է ԱՄՆ նախաձեռնությունը Հայաստանում ամերիկյան արժեքներն ու օրակարգը քարոզող երիտասարդ մասնագետների պատրաստմամբ։ «Տեղի բնակիչներից ամերիկացի քարոզիչներ կպատրաստվեն և կտեղակայվեն Հայաստանում։ Նրանց այնտեղ կկոչեն «ազատ մամուլ»։ Գումարի հատկացումը բավականին զգալի է»,- նշել է Օլենչենկոն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը