Այս իշխանությունն ինձ մեկ սենյականոց անդուռ, անպատուհան բնակարան է նվիրել. Գալեյան
ԻՐԱՎՈՒՆՔԱյս իշխանությունն ինձ մեկ սենյականոց անդուռ, անպատուհան բնակարան է նվիրել, ուր չայցելել չեմ կարող: Այդ մասին իր գործով դատական նիստի ընթացքում ասաց զոհվածի հայր Գարիկ Գալեյանը:
Հիշեցնենք, որ քննարկվում է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Ավելի վաղ Գալեյանի փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել` Գալեյանի նկատմամբ վատագույն դեպքում տնային կալանք կիրառելու հարցը:
Գարիկ Գալեյանը հստակեցրեց` եթե իրեն տնային կալանքի տանեն, ապա ինքը իր երկրորդ տուն ևս պիտի գնա: