Էկոնոմիկայի նախարարությունը 64 հազար դոլար է փոխանցել Վահրամ Թոքմաջյանին. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Վահրամ Թոքմաջյան անհատ ձեռնարկատիրոջ հետ՝ վերջինիս փոխանցելով 25 մլն 800 հազար դրամ` մոտ 64 հազար դոլար։
Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է, պատմության ուսուցիչ եւ ժամանակին աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պարբերաբար հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի հրապարակումներով: Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաեւ համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում