Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետի պաշտոնը կին է զբաղեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Սենատը նավատորմի շտաբի պետի պաշտոնում նշանակել է կնոջ՝ ծովակալ Լիզա Ֆրանչետիին, հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշվում է, նա նաև դարձել է ԱՄՆ-ում առաջին կինը, ով ներառվել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ է նշանակվել գեներալ Դեյվիդ Ալվինը։ Երկու զինվորականների թեկնածությունն էլ պաշտպանել է 95 սենատոր, 1՝ դեմ։
Հուլիսի 21-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն առաջադրեց Ֆրանչետիի թեկնածությունը, քանի որ նա պատմության մեջ երկրորդ կինն է, ով ստացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի չորս աստղանի ծովակալի կոչում: