Լևոն Քոչարյանը կվերցնի մանդատը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, օրերս մանդատից հրաժարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ ցուցակում հաջորդ համարները՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, ինքնաբացարկ են ներկայացրել ԿԸՀ։
Այսինքն, պատգամավոր կդառնա ցուցակի 50-րդ համարը՝ Լևոն Քոչարյանը, որը շարունակում է մնալ կալանքի տակ և որը, մեր ունեցած տեղեկություններով, ինքնաբացարկ չի հայտնի ու կվերցնի մանդատը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում