Ինչպես 5 րոպեում ազատվել գլխացավից՝ առանց դեղահաբերի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրբ Ձեր գլուխը ցավու է և այդ պահին ձեռքի տակ չունեք անհրաժեշտ դեղահաբը, ապա իրավիճակը անելանելի է թվում։ Սակայն դա այքան էլ այդպես չէ, քանի որ կա գլխացավից ազատվելու այլ միջոց, որը կոչվում է «կետային բուժում»։
Այսօր, BlogNews –ը կպատմի այդ բուժման տեխնիկայի մասին, որը արդյունավետ և արագ ազատում է գլխացավից։
«Կետային բուժումը» դա կետային մերսում է, որի արդյունավետությունը հաստատել են բավականին շատ գիտական հետազոտություններ։ Իր բնույթով այս բուժումը նման է ասեղնաբուժությանը և ռեֆելքսաթերապիային, սակայն այդ կիրառելու համար անհրաժեշտ չէ ունենալ հատուկ բժշկական գիտելիքներ։
Ինչպես մերսել հատուկ կետերը
Սկզբի համար պետք է հարմարավետ դիրք ընդունել և լիցքաթափվել։ Կետերի մերսումը շատ ժամանակ չի տանի՝ միջինում 30 – 60 վայրկյան։ Կետերը պետք է մերսել թեթևակիորեն սեղմելով կամ պտտաձև շարժումով։ Սովորաբար գլխացավն անցնում է մերսման ընթացքում կամ մերսման ավարտից 5 – 10 րոպե անց։
Գոյություն ունեն 6 հիմանական կետեր, որոնք կօգնեն ազատվել գլխացավից
Այս կետերից յուրաքանչյուրը հավասարապես արդունավետ է, սակայն երբեմն կարող են պատահել դեպքեր, երբ գլխացավից ազատվելու համար նահրաժեշտ լինի մերսել կետերից մի քանիսը։