Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանի ու Փաշինյանի մասին կարևոր գաղտնիք է բացահայտել. «ինչպե՞ս է այսպես ստացվում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի ու ավելի շատ հակառուսական հայտարարություններ է անում։ Օրինակ, խորհրդարանի խոսնակը ժամանակին Մարիա Զախարովային անվանել է «քարտուղարուհի», իսկ իշխող խմբակցության այլ ներկայացուցիչներ խոսել են ռուսական հեռուստաալիքները փակելու իրենց ցանկության մասին։
Ընդդիմադիր Էդուարդ Շարմազանովի կարծիքով ամբողջ հարցն այն է, որ Արևմուտքն ու Թուրքիան իրենց մարդուն են իշխանության բերել, որպեսզի վերջնականապես պոկեն Հայաստանը Ռուսաստանից։ Դրանից էլ հետևում է, որ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունը հենց միայն հայերի ներքին գործը չէր, իրականում իշխանափոխության գործընթացը վերահսկվում էր դրսից։ Ուստի Շարմազանովը չի զարմացել, երբ իմացել է, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայության մեջ առավելություններ չի տեսնում։ Այնուամենայնիվ, ընդդիմադիրին մի բան է շփոթեցնում: «Անձամբ նա ինձ հետ հանդիպման ժամանակ և ոչ միայն 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ասել է, որ Սյունիքը պահպանվել է բացառապես Պուտինի աջակցությամբ, երբ Ռուսաստանը Մեղրիից մինչև Տեղ դրոշներ է դրել... Ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականին ռուսները Սյունիքի պահապաններն էին, իսկ հիմա, պարզվում է, ամեն ինչ անում են, որ այն «տան» Ադրբեջանին», - հարց է հնչեցրել քաղաքական գործիչը։
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի որոշել են ողջ պատասխանատվությունը գցել ուրիշի ուսերին։ Սկզբում իրենք Ղարաբաղը հանձնեցին ու դրանում մեղադրեցին ռուսներին, իսկ հիմա Սյունիքով են փորձում բոլորին խաբել։ Եվ դա չնայած նրան, որ Փաշինյանն ինքն է արդեն խոստովանել, որ պատրաստ է բացել Զանգեզուրի միջանցքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը