Տան բազմոցին հայտնաբերել են 57-ամյա բնակչի դին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերել 57-ամյա Գ. Պ.-ի դին: