Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա– Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա– Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը:
 
Ցուցադրությանը ներկայաված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի ևռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսատանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր:
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից այս ցուցադրությանը ներկայացված են 53 հնագիտական առարկաներ, որոնց թվում են Էրեբունի-Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրություններից մեկը, Սարդուրի Երկրորդ արքայի սեպագիր արձանագրությունը, Էրեբունու ձիու առաջնամասով արծաթե եղջերագավաթը, Կարմիր բլուր, Էրեբունի, Նոր Արմավիր, Արտանիշ հնավայրերից վերջին տարիներին իրականացված պեղումներից հայտնաբերված եզակի արտեֆակտեր:
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հանդիսանում է ցուցադրության համակարգողներից մեկը: Ցուցադրությանը նախորդող մամլո ասուլիսի ժամանակ Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովան իր ելույթի ժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել Միքայել Բադալյանին՝ ցուցադրության ընթացքում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:
Ցուցադրության հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտել է նման կարևոր միջոցառման կարևորությունը հայ-ռուսական մշակութային և գիտական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև նշել, որ ցուցադրությունը արտացոլում է Հայաստանի հզոր նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժառանգությունը:
 
«Ես հպարտ եմ, որ հանդիսանում եմ ՈՒրարտուի ժառանգը»,- նշել է Միքայել Բադալյանը:Վերջինս իր խորին շնորհակալությունն է հայտնել նաև ցուցադրության հովանավոր «Տաշիր Մեդիկա» ընկերությանը, ինչպես նաև՝ Էրեբունի թանգարանի գործընկեր և բարեկամ «Արտիս ֆուտուրա» մշակութային ֆոնդին, ում հետ համագործակցության արդյունքում էլ հղացավ և կյանքի կոչվեց այս կարևոր իրադարձությունը:
 
Ցուցադրության կազմակերպման գործում ունեցած ներդրման համար Ռուսաստանի դաշնությունում Հայաստանի հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի կողմից Էրեբունի թանգարանը պարգևատրվել է մեդալով:
 
Մասնագետների և ականատեսների հաղորդմամբ ցուցադրության բացումն աննախադեպ էր վերջին տարիներին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի համար: Հանդիսավոր բացմանը ներկա է եղել շուրջ 1000 մարդ: Արդեն իսկ պատվիրված են ցուցադրության բոլոր էքսկուրսիոն տոմսերը:
 
Հոկտեմբերի 31-ին ցուցադրության գիտակրթական ծրագրերի շրջանակներում Էրեբունի թանգարանի տնօրեն Մ. Բադալյանը Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում հանդես է եկել «ՈՒրարտուի պետական կրոնը» խորագրով դասախոսությամբ:
 
Իսկ նոյեմբերի 2-ին Մ. Բադալյանը Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտում ներկայացրել է Էրեբունիում և Կարմիր բլուրում իրականցված պեղումների վերաբերյալ մեկ այլ դասախոսություն: Ավարտին տեղի է ունեցել հանդիպում Ռուսատանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ալիկբեր Ալիկբերովի և նույն ինստիտուտի Նախաիսլաման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արչիլ Բալախվանցևի հետ: Քննարկվել են հետագա հնարավոր համագործակցությունների հարցեր:
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն խորին շնորհակալությունն է հայտնում իր բոլոր աշխատակիցներին (Վահե Սարգսյան, Անահիտ Թելունց, Մանվել Ղալաչյան, Իվան Սեմյան, Սուրեն Մանուկյան, Վարդան Մադոյան, Աննա Կարապետյան, Տաթև Դավթյան), ովքեր լուրջ ներդրում ունեցան այս ցուցադրությունում Էրեբունին ըստ հավուր պատշաճի ներկայացնելու համար:
 
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2024 թվականի հունվարի 28-ը:
 
 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով
Ամենադիտված