Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Քոչարյանի քաղաքական հայտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, այսօր պետք է ազատ արձակեն, նրան բաժին է հասել Արմեն Չարչյանի հրաժարականից հետո թափուր մնացած մանդատը։ Չարչյանից հետո երեք թեկնածուներ հրաժարվելու դիմում ներկայացրեցին, և այժմ հերթը Լևոն Քոչարյանինն է, որը ամսից ավելի կալանավորված է։ Նրան մանդատ շնորհելը, բացի րոպեական կիրառական հարց լուծելուց՝ բանտից հանելուց, քաղաքական առումով էլ հետաքրքիր բանի կարող է բերել։

Ըստ էության, Լևոն Քոչարյանը վերջին տարիներին, հատկապես իր հոր ձերբակալությունից հետո, զգալի աճել է քաղաքական առումով, կարող է քաղաքական դաշտում ուշագրավ ֆիգուր դառնալ, փոխարինել ընդհուպ հորը։

Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են փաստը, որ Լևոն Քոչարյանը բավականին զուսպ է, սակայն արագ կողմնորոշվում է, ի տարբերություն անատամ և պայքարի կամքից զուրկ «Հայաստան» դաշինքի այլ պատգամավորների, ակտիվ է, նախաձեռնող։ Պատահական չէ, երբ քաղաքապետի թեկնածուների մասին էին խոսում, իր անունն էլ էր հնչեցվում։ Ժամանակին նրան դրեցին ցուցակի 50 համար այն հեռանկարով, որ եթե դաշինքը հաղթեր՝ Լևոն Քոչարյանը կմտներ քաղաքական դաշտ՝ մանդատով։

Լևոն Քոչարյանն այն դեմքերից է, ով 2020 թվականից հետո բոլոր քաղաքական ակցիաներին մասնակից է, դիմադրության օջախներ ձևավորելու, փողոցներ փակելու, այդ առումով էլ լուրջ  տեխնոլոգիաները կարողանում էր գետնի վրա իրագործել։ Դրանով էր պայմանավորված, որ իշխանությունը բռնեց նրան՝ մի կողմից փորձելով ուղղակի ցավեցնել Ռոբերտ Քոչարյանին, մյուս կողմից՝ ցույց տալով, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակիորեն մասնակցում է ընդդիմության բողոքի կազմակերպմանը, թեև նախկին նախագահը որոշակիորեն իրեն հեռու էր պահում զարգացումներից, չհաշված երբեմն ակցիաներին անձամբ մասնակցում էր։

Եթե Լևոն Քոչարյանը հայտնվի խորհրդարանում, սա լուծում է նաև քաղաքական հարց, նրա հայտնվելը ԱԺ-ում, դե յուրե, քաղաքական հայտ է՝ որոշակի կարգավիճակով։ Ամեն դեպքում, դառնում է ընդդիմության լիդերության օջախ, բնականաբար, նաև լինելու է  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը խմբակցությունում։

Սա որոշակի տրանսֆորմացիաներ է առաջացնում «Հայաստան» դաշինքում, որը վաղուց վերածվել է անատամ միավորման, ոչ էլ կարողանում է լուրջ ընդդիմադիր պայքար մղել։ Անգամ եթե հավատանք իշխանության աբսուրդ մեղադրանքներին՝ Լևոն Քոչարյանը ընդունակ է չորս-հինգ կարմիրբերետավորի ծեծել, դա լրացուցիչ դրական էֆեկտ է փոխանցում նրա կերպարին։

Կարեն Վարդանյան

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»
Ամենադիտված