Միայն իմանաք, թե հնդիկ որ դերասաններն են նկարահանել Վարդան Սարգսյանի հաղորդման մեջ. ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾAsekose.am-ը գրում է.
Երգիչ Վարդան Սարգսյանը, ով նաև «Տնից հեռու» հաղորդաշարի հեղինակն է և վարողը հրապարակել է հնդիկ դերասանների լուսանկարներն ու գրել.
«Ահա և Ձեր սիրելի դերասանները,որոնց մի մասի հետ արդեն կա պայմանավորվածություն:Հուսով եմ կկարողանամ շատերին նկարահանել,իսկ հանդիպման ժամանակ կփորձեմ միանալ ուղիղ եթեր «ՏՆԻՑ ՀԵՌՈՒ» Facebook-ի էջից և Դուք կկարողանաք ուղղել Ձեր հարցերը»:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ երգիչը գրառում էր արել այն մասին, որ հնդկական սերիալներից հայտնի դերասանուհի Ռաշամի Դեսան 30 րոպե նկարահանման համար իրենից 48.000 դոլար է պահանջել: Ավելի ուշ, Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Վարդան Սարգսյանը նշել էր.« Եթե ինձանից այդ գումարը պահանջեր լեգենդար Միթուն Չակրոբորտին` նույն ինքը Ջիմմին, ես կհասկանայի (ժպտում է), բայց սա այդ դեպքը չէ: Հիմա որոշել եմ ամեն գնով նկարահանել նրան, բայց առանց այդ 48.000 դոլարի»: