Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ. ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով․ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը: Իսկ ինչ վերաբերում է երկրներին, ապա Հայաստանի համար  արտահանման ամենամեծ շուկան շարունակել է մնալ Ռուսաստանը: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկներ արտահանումը կազմել է 2 մլրդ 793 մլն 730.3 հազար դոլար՝ 2022-ի 9 ամիսների նկատմամբ աճելով 87 տոկոսով: Իսկ դեպի Եվրամիության (ԵՄ) երկրներ արտահանումը նվազել է 5.1 տոկոսով՝ կազմելով 575 մլն  511.9 հազար դոլար:

Արտահանման ամենամեծ մասնաբաժինը գնացել է դեպի Ռուսաստան՝ ավելի քան 2 մլրդ 645 մլն դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ  աճը 85 տոկոս է: Այս տարվա 9 ամիսներին արտահանման երկրորդ ամենամեծ ուղղությունը շարունակել է մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները, 9 ամսում Հայաստանից ԱՄԷ արտահանումը կազմել է 665 մլն 462.6 հազար դոլար, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ արտահանման ծավալն աճել է 2.4 անգամ:

Հայաստանից արտահանման ծավալներով երրորդ տեղում Չինաստանն է: 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 322 մլն 566.6 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը, ի տարբերություն Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների, շատ մեծ չէ՝ 19.9  տոկոս:

ԵՄ երկրներից ամենաշատ արտահանումն ուղղվել է դեպի Նիդերլանդներ՝ 218 մլն 716.6 հազար դոլարի, աճը 33.8 տոկոս է: Էականորեն աճել են որոշ երկրներ արտահանման ծավալները. 26.7 անգամ աճել է Ռումինիա արտահանումը, 4.6 անգամ՝ Հունաստան արտահանումը,  2.3 անգամ՝ Սլովակիա արտահանումը և այլն:

Ինչ վերաբերվում է արտահանվող ապրանքներին, ապա, ըստ վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 1 մլրդ 104 մլն 251.8 հազար դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 84.9 տոկոս է:

Արտահանման ծավալներով երկրորդ տեղում մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 898 մլն 882.3 հազար դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.2 անգամ է: Թեև հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա 9 ամիսներին նվազել է 12.7 տոկոսով, այնուամենայնիվ, Հայաստանից արտահանման ծավալների մեջ այն երրորդ տեղում է՝ 685 մլն 425.4 հազար դոլարով:

Արտահանման ծավալներում էական է եղել նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը: Հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 633 մլն 984.7 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք:

Էականորեն աճել են նաև Հայաստանից կոշկեղենի, գլխարկների, հովանոցների, կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերի, փայտի և փայտյա իրերի և այլ ապրանքների արտահանման ծավալները:

Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում է
Ամենադիտված