G7-ի արտգործնախարարների հանդիպման վայրում հակաիսրայելական բողոքի ցույց է տեղի ունեցել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՃապոնիայի ավելի քան 100 բնակիչներ Տոկիոյի կենտրոնում G7-ի արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ բողոքի ցույց են անցկացրել։
Ցուցարարները դատապարտել են դաշինքին` Գազայի հատվածում ճգնաժամի սրման համար և պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կոչ անելով իսրայելական կողմին դադարեցնել պաղեստինյան անկլավում մահաբեր հարձակումները, հայտնում է Xinhua-ն։
Սպասվում է, որ Գազայի հատվածի ճգնաժամը կլինի հանդիպման օրակարգի գլխավոր թեման, որը տեղի է ունենում Տոկիոյում՝ Ճապոնիայի ԱԳՆ-ի «Իիկուրա» ընդունելությունների տանը, նոյեմբերի 7-ից 8-ը։
Հանդիպմանը, որը վարում է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան, մասնակցում են նաև այլ բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը։