Հարավային Կովկասում իրավիճակի դեէսկալացմանն ուղղված ՀԱՊԿ նախագիծը շարունակում է ուժի մեջ մնալ. Տասմագամբետով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀարավային Կովկասում իրավիճակի դեէսկալացմանն ուղղված ՀԱՊԿ նախագիծը շարունակում է ուժի մեջ մնալ:
Այս մասին ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«ՀԱՊԿ որոշման նախագիծը, որը չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, ուժի մեջ է մնում կոնսենսուսի ձեռքբերման դեպքում»,- հայտարարել է նա: