Բրազիլիայում փորձել են առեւանգել Նեյմարի ընկերուհուն եւ երեխային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի Սան Պաուլու նահանգի Կոտիա քաղաքում փորձել են առեւանգել Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարի ընկերուհի Բրունա Բյանկարդիին եւ նրա նորածին երեխային, հաղորդում է O Globo-ն։
Հանցագործները թալանել են Բյանկարդիի ծնողների տունը, պատանդ են վերցրել նրա մորը, պահանջել են հայտնել դստեր տեղը։
Ավելի ուշ Բյանկարդին Ինստագրամում արած գրառումով հայտնել է ոչ ոք չի տուժել։
Նեյմարի եւ Բյանկարդիի դուստրը ծնվել է հոկտեմբերի 7-ին։ Նեյմարը նաեւ որդի ունի նախկին ընկերուհուց։