Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա քեզ պե՞տք է, բա մեզ պե՞տք է...․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդը կարող է լինել թատերական գործիչ, կարող է լինել ռեժիսոր, կարող է լինել անգամ «ժողովրդական արտիստ» կամ կոչվել այդպես, բայց լրագրողի պարզ հարցին՝ իսկ Արցախի հետ կապված իրադարձությունների մասին ի՞նչ կասեք, պատասխանել. «Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք»: Մարդը, հասկանո՞ւմ եք, զբաղված է, ներկայացումներ է բեմադրում, հորդորում է, որ ո՛չ իր հետ «գործ ունենան», ո՛չ էլ ինքն է ցանկանում որևէ բանի հետ «գործ ունենալ», առավել ևս՝ Արցախի, քաղբանտարկյալների առկայության (դա է եղել նրան դիմելու առիթը), էլ չենք ասում՝ ֆեյսբուքներում բան-ման գրելու համար մարդկանց հետապնդելու մասին: Ճիշտ հասկանանք իրար: Հարցն ամենևին էլ կոնկրետ անձնավորությունը՝ Նիկոլայ Ծատուրյանը չէ: Չնայած, որոշակի առումով, դա էլ է հարց, բայց այնպես՝ հպանցիկ:

Օրինակ՝ կարելի էր թեթևակի հիշեցնել, որ ոչ այնքան վաղուց նույն Նիկոլայ Ծատուրյանը համարում էր, որ լավ էլ ամեն ինչի հետ «գործ ունի», մանավանդ՝ փաշինյանական իշխանության հետ բարենպաստ հարաբերություններ ունենալու առումով: Սակայն դա իսկապես հիմնական հարցը չէ: Հիմնական հարցն ուրիշ է. իսկ քանի ու քանի պայմանական «նիկոլայծատուրյաններ» կան մեր շուրջբոլորը: Սովորական, նույնիսկ՝ ամենասովորական մարդիկ, որոնք ոչ մի «ժողովրդական արտիստ» կամ ընդհանրապես արտիստ չեն: Այդ մարդիկ մի քանի տարի առաջ համարեցին, որ, չէ՜, առանց իրենց ոչ մի կերպ չի լինի, իրենք ամեն ինչի հետ գործ ունեն, իրենց գործն է, իրենք «3 միլիոն վարչապետ» են, և լցվեցին փողոցներ ու հրապարակներ:

Հիմա, երբ ակնհայտ է, որ իրենց «բարի մտադրություններն» ընդամենը այն սալիկներն էին, որոնցով սալարկված է դեպի դժոխք տանող ուղին (ինչպես միշտ), երբ ակնհայտ դարձավ, թե այս ինչ կոյաճահճի մեջ ենք հայտնվել, այդ մարդիկ ձև են բռնել, թե իրենք ոչ մի բանի հետ «գործ չունեն»: Ու ընդհանրապես, իրենք իրենց «բեմադրությունն են պատրաստում», ասել կուզի՝ գլուխները կախ, իրենց «գործն» են անում: Չէ, հասկանալի է, որ ստախոս ու անպատասխանատու իշխանության դեպքում հասարակության տարբեր շերտերում երեսպաշտությունն ու կեղծավորությունը մի տեսակ կյանքի նորմ են դարձել, բայց սա արդեն գերադրական աստիճանն է այդ ամենի: Ու որ հիմա ասում են՝ «այ մարդ, ես Արցախի հետ ինչ գործ ունեմ...», այդպես էլ ցանկանում ես կտրուկ հակադարձել՝ բա 5 տարի առաջ էլ «գործ չունենայիր», բա 5 տարի առաջ էլ կախգլուխ քո բեմադրությամբ, արհեստով, գործով կամ «անգործությամբ» զբաղվեիր: Արցախն էլ իր տեղում կլիներ, ավելի քան 5000 լուսավոր տղաներն էլ ողջ կլինեին, արցախցիներն էլ տնազրկված ու հայրենազրկված չէին լինի...

Մարդը բեմադրություն է անում: Մյուսը, միգուցե՝ բետոն կամ սվաղ: Երրորդը՝ «տաքսավատ», չորրորդն ընդհանրապես քար է տաշում կամ փայտ, հինգերորդն ուղղակի նստած է բակային զրուցատաղավարում, «բլոտ» է խաղում և աչքի տակով հետևում հարևանների ու նրանց տնեցիների առօրյա անցուդարձին: Ափսոս միայն, որ գործընկերս չի հասցրել հարցնի, որ եթե ոչ մի բանի հետ «ոչ մի գործ» չունեք, հապա էլ ո՞ւմ համար է քո պատրաստած բեմադրությունը: Ո՞ւմ համար է քո տաշած քարը, արած բետոնը, կառուցած շենքը, փորագրած փայտը: «Բլոտիստներին» անիմաստ է որևէ բան հարցնել, նրանց համար հորիզոնները կապույտ-կապո՜ւյտ են... Ու, վստահաբար, մեզանից շատերն են կյանքում, ու՝ ոչ մեկ անգամ, հանդիպել կերպարների, որոնք, տեսնելով, որ մարդն ուղղակիորեն իր անձին կամ անձնական շահին չվերաբերող, այլ երկրին, ժողովրդին, հասարակությանը վերաբերող խնդրով է զբաղվում, հարց է բարձրացնում կամ, առավել ևս, փորջում է լուծել, գալիս են ու «մեծավարի», իբր իրենք շա՜տ ավելին գիտեն, շա՜տ մեծ կենսափորձով են ծանրաբեռնված, ծոր են տալիս, թե՝ «բա քեզ պետք ա՜...»:

Այդ «բա քեզ պետք ա՜...»-ն տեղով հենց տնաքանդություն է: Մեր դեպքում դա վերածվեց երկրաքանդության: «Բա քեզ պետք ա՜...», որ քննադատում ես, «բա քեզ պետք ա՜...», որ էնտեղ ծառեր են կտրել, աղմկում ես... «բա քեզ պետք ա՜...», որ երկիրդ վարի են տվել ու տալիս, դու, ի՞նչ է, ուրիշ «բանուգործ» չունե՞ս... Սա է: Ու որքան էլ համարենք, որ սա տիրապետող չէ, միևնույնն է, չես կարող անտեսել, չպիտի անտեսել, քանի որ հենց այդ միևնույնության, այդ անտարբերության, այդ «գործ չունեմ»-ի ու «գործ չունես»-ի դառնաղի հետևանքներն ենք հիմա «ըմբոշխնում»: Ու այստեղ է, որ պիտի երևա, մակերևույթ ելնի այն, ինչն անվանում են «ազգի խիղճ»: Այդ զարգացած, ժողովրդավարական, կազմակերպված երկրներում են հարցերը լուծվում մեխանիզմներով, օրենքներով, հակակշիռներով ու չգիտես, թե էլ ինչ «գործիքակազմով»: Մեր հանրության մեջ, մեր իրականության մեջ հարցերի լուծման հիմնական մեխանիզմը «խղճով»-ն է եղել: Իսկ այդ «խիղճն» էլ սովորաբար համարվել են գրողները, պոետները, տաղանդավոր դերասանները կամ գիտնականները: Մի խոսքով՝ նրանք, ում անվանում են «մտավորական»:

Պատահական չէ, որ Արցախյան ազգայինազատագրական շարժման առաջին շարքերում էլ հենց այդ կատեգորիայի մարդիկ էին: Դա հո հենց այնպե՞ս չէր: Դա, մեր իրողությունների պայմաններում, միանգամայն օրինաչափ էր: Իսկ հիմա՞... Հայրենազրկվել ենք: Արցախազրկվել ենք: Թշնամին մեր բնօրրանում է, մեզ է ծաղրում ու նվաստացնում, բայց այս կողմում լռություն է: Երևի ամեն մեկը, գլուխը կախ, իր «բեմադրությունն» է պատրաստում, իր քարն է տաշում՝ բա մեզ պե՞տք է....

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված