Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսկենդերուն քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։