Գագրայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
ՄՇԱԿՈՒՅԹAlpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
2013 թվականի նոյեմբերի 5-ին Գագրայում պաշտոնապես բացվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Սա նշանակալի և շատ սպասված իրադարձություն էր Աբխազիայի հայ համայնքի համար։
Այս նշանակալի առիթով Գագրայի եկեղեցու օծմանը եկել էին ամենաբարձր աստիճանի և կարգի հյուրեր՝ Հարավային Ռուսաստանի թեմի արքեպիսկոպոս Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, միանձնուհի Ելիզավետան՝ Ս. Էջմիածնից, խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, պատգամավորներ, վարչապետ Լեոնիդ Լակերբայան, կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ երկրի բոլոր քաղաքներից:
Տեսնելով այս գեղեցկությունը՝ Աբխազիայի բնակիչները չեն կարողացել թաքցնել իրենց հիացմունքը։ Հայաստանից բերված վարդագույն տուֆից կառուցված տաճարի շենքը ոչ մեկին անտարբեր չի թողել։ Եկեղեցու վանահայրն է Տեր Սեդրակ Ազնավուրյանը։
Նոյեմբերի 5-ին լրացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման ուղիղ 10-ամյակը: