Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծել աշխարհազոր ու սկսել ընդվզումը. «Սասնա Ծռերի» նոր հայտարարությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռերի ուղերձը Սիրելի հայրենակիցնե՛ր, Հարգելի քաղաքացինե՛ր, Իրապես ընդդիմադիր հարգելի քաղաքական ուժե՛ր, Մեր համոզմամբ, գաղութացված երկրում բռնապետական ռեժիմի օրոք իշխող վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով:

 

Ըստ այդմ՝ խնդրի լուծումը պետք է փնտրել գործող համակարգից, նրա կանոններից և մեխանիզմներից, այդ թվում՝ նրա կողմից կազմակերպվող “ընտրություններից” դուրս: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ անցնող տարիների ընթացքում այն դարձել է նաև հայության ու ՀՀ քաղաքացիների մի ստվար, ընդ որում՝ ամենակտիվ մասի համոզմունքը: Իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունից հետո դրա կողմնակիցների թիվը օրեցօր է աճում: Ընտրությունները մերժող և ընդվզմանը հակվող քաղաքացիների քանակի աճմանը էապես նպաստում են նաև ներկայում տեղի ունեցող “ընտրությունները”: Բոլորի համար մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ գաղութային վարչակազմն է՛լ ավելի է կատարելագործել համակարգային բռնության, ապօրինության, կեղծիքի, խաբեության և կուռուպցիայի վրա հիմնված “ընտրական” մեխանիզմը և պատրաստվում է ամեն գնով վերարտադրվել: Հատկապես Հաց Բերող Արթուր Սարգսյանին փաստացի տանջամահ անելը, “ՕՐՕ դաշինքի” նկատմամբ համակարգված ուժային հալածանքը, ինչի վկայությունն են Ջրառատի արյունալի դեպքերը և անհիմն ձերբակալությամբ դաշինքի հեղինակավոր աջակից Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության չեզոքացումը, “Ծառուկյանի դաշինքի” համակիրների նկատմամբ իրականացվող համատարած ճնշումը և ընտրողներին ահաբեկվածության մթնոլորտում պահելը, պարզորոշ կերպով ցույց են տալիս վարչակազմի հանցավոր, հակամարդ և հակահայ բնույթը: Սրանով ցրվում են կադրային դիմագիծը փոփելու իմիտացիայի և քարոզչության շնորհիվ ռեժիմի նորացման վերաբերյալ վերջին շրջանում ստեղծված փխրուն պատրանքների վերջին մնացորդները:

Նշված պատճառներով ընտրությունները բոյկոտելու մեր տեսակետն անփոփոխ է մնում: Միևնույն ժամանակ՝ տարածված և դասական համարվող տեսակետի համաձայն, ընտրությունները բոյկոտի միջոցով խափանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը չմասնակցի դրանց: Սակայն մենք գտնվում ենք ոչ թե դասական, այլ արտակարգ իրավիճակում: Ուստի մեր պարագայում բոյկոտն առաջնահերթորեն հետապնդում է հետևյալ երկու նպատակները. ա) Արտակարգ իրավիճակի արտակարգ լուծման, այն է՝ ընդվզման նպատակով մոբիլիզացիայի համար հոգեբանա-կամային, վարքային և գաղափարա-քաղաքական առումներով ընտրազատել և համախմբել համակարգը ու նրա կանոնները մերժող և ընդվզման հակված քաղաքացիներին ու քաղաքական ուժերին՝ ստեղծելով քաղաքացիական աշխարհազորի նախավիճակ, ինչպես նաև վարչակազմին հեռացնելուց հետո փոփոխության պատրաստ քաղաքական շերտ: բ) Իրավաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հնարավորինս ակնհայտ դարձնել վարչակազմի վերաարտադրության մեխանիզմի վերածված ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը:

Այդուհանդերձ, ցավով պետք է փաստել, որ շատ քաղաքացիներ, հիմնականում ռեժիմից բազմատեսակ կախյալության պատճառներով, ընդվզմանը դեռևս պատրաստ չլինելով հակված են մասնակցելու ընտրություններին: Տարբեր պատճառներով այդպես են վարվում նաև շատ քաղաքական ուժեր: Դրա հետևանքով կարիք է առաջանում ավելի ճկուն մոտեցմամբ պայքարի մեջ ներգրավելու նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին: Վերը նշվածի հաշվառմամբ մենք, առաջնորդվելով համազգային դիմադրական ներուժն առավելագույն ծավալով ու ներկայացուցչականությամբ համախմբելու և կիրառելու հրամայականով, որդեգրում ենք քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ընտրողաբար վարվելու հնարավորություն տվող հետևյալ մարտավարությունը.

ա) բոյկոտողներին և ընտրություններին մասնակցողներին կոչ ենք անում լինել համերաշխ և, գործելով վերջին փուլում ընդվզման միջոցով համակարգից դուրս խնդիրը լուծելու տրամաբանությամբ, համադրել բոյկոտի մոբիլիզացնող և ապալեգիտիմացնող կարողությունը և ընտրությունների ներառական ներուժը,

բ) այն քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք արդեն բոյկոտում են ընտրությունները, կոչ ենք անում ստանձնել մոբիլիզացիայի առաջամարտիկի դերը, և մինչ ապրիլի 2-ը ստեղծել կազմակերպական մարմին և սկսել ժողովրդի վստահության կառավարության ձևավորման գործընթաց,

գ) այն քաղաքացիներին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ,

դ) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում գործել զուգահեռաբար՝ միաժամանակ մասնակցելով այս գործընթացին, ինչպես նաև քարոզարշավն օգտագործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով,

ե) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք մինչև ապրիլի 2-ը չեն միանա այս գործընթացին, սակայն ապրիլի 2-ին հաջորդող օրերին կորդեգրեն ընդվզման միջոցով և համակարգից դուրս գործելու մոտեցում, առաջարկում ենք միանալ այդ ժամանակ,

զ) բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մինչև վերջ կմնան համակարգի մեջ և կգործեն նրա կանոններով, կհամարվեն գաղութային վարչակազմի բաղադրիչներ և առաջիկա համաժողովրդական ընդվզման թիրախներ: Մեր պատկերացմամբ, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի այլընտրանքային ձևաչափով, քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ: Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է գործի կարճ ժամանակով (օրինակ 100 օր), ունենա օրենսդիր և գործադիր արտակարգ լիազորություններ և բաղկացած լինի որոշակի չափանիշներին համապատասխանող գործիչներից (այս պարագայում Արցախի միացման, ապագաղութացման և համակարգային փոփոխությունների միջոցով դեպի զարգացում անդառնալի վիճակ ստեղծելու քայլերի կողմնակից հանդիսանալը): Ժողովրդի վստահության կառավարությունը անցումային փուլի ընթացքում կնախապատրաստի և կկազմակերպի Անցումային խորհրդարանի ընտրությունները: Մենք պատրաստ ենք մասնակցելու այս գործընթացին և ստանձնելու պատասխանատվության մեր մասնաբաժինը:

Ժիրայր Սեֆիլյան, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյան, «Սասնա Ծռեր»-ի խմբավորման խոսնակ

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

 
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»
Ամենադիտված