Իսրայելի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարները Քաթարի վարչապետի հետ քննարկել են պատանդների ազատ արձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 9-ին Դոհայում հանդիպել են Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնին, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը և Կատարի վարչապետ Մուհամեդ Ալ Թանին, հայտնում է Reuters-ը։
Կողմերը քննարկել են Համասի կողմից պահվող իսրայելցի պատանդների շուրջ ստեղծված իրավիճակը։
Բանակցությունները վերաբերել են 10-15 պատանդների ազատ արձակմանը պատերազմի մեկ կամ երկու օր մարդասիրական դադարի դիմաց։
Բանակցություններում քննարկվել է նաև Գազա վառելիքի ներկրումը թույլատրելու հարցը։