5 ախտանշան, որ վկայում են` երեխայի կյանքը վտանգված է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդիկ սովորաբար համարում են, որ հիվանդությունը թուլությունն ու վատ ինքնազգոցողությունն են, սակայն գոյություն ունեն բազմաթիվ անկարևոր թվացող ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել վնասակար հիվանդություններով և որոնք ի հայտ են գալիս, երբ խնդիրը ոչ մի կերպ դեռ չի դրսևորվել: Սա է պատճառը, որ երեխայի մոտ վտանգավոր ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես բժշկին դիմել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
Գիտակցության կարճատև կորուստ
Գիտակցության կորստի դեպքերի 15-35 %-ը վկայում են սրտի ռիթմի լուրջ խանգարումների մասին, ինչը կարող է նույնիսկ մահացու լինել: Հաճախ սա լինում է խնդրի միակ ախտանշանը, քանի որ երեխաները հազվադեպ են կարողանում նկարագրել մյուս ախտանշանները, ուստի ծնողները պետք է շատ ուշադիր լինեն: Շատ վտանգավոր է նաև նախաուշագնացային վիճակը: Եթե երեխայի մոտ առաջանում է անբացատրելի թուլության զգացում ու կտրուկ գունատություն, իսկ ֆիզիկական ակտիվություից հետո նա ցանկանում է պառկել, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մանկաբույժի հետ:
Բարդություններից խուսափելու համար երեխան պետք է տարվա ընթացքում 3-4 անգամ բուժզննում անցնի սրտաբանի մոտ՝ նույնիսկ, եթե անհանգստացնող ոչ մի ախտանշան չկա: Հարկ է հիշել, որ սրտի շատ հիվանդություններ բավական երկար ժամանակ՝ ընդհուպ մինչև ծայրահեղ ծանր վիճակի հասնելը, կարող են ընթանալ առանց ախտանշանների: Նման դեպքերում սովորաբար երեխայի մոտ կտրուկ թուլության զգացում է առաջանում և նա անընդհատ ուզում է պառկած լինել:
«Սառած հայացք»
Եթե երեխան կտրուկ «սառում» է, հայացքը դառնում է դատարկ, իսկ 15-20 վայրկյան անց նա կրկին վազվզում է, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ սա կարող է լինել էպիլեպսիայի տեսակներից մեկի՝ աբսանսի (մտակորուստ) նշան, որը սովորաբար սկսվում է 5-7 տաեկանում: Էպիլեպսիայի այս տեսակի նոպաները կարճատև են, ինչի հետևանքով էլ հիվանդությունը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ
Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել նյարդաբանի հետ, քանի որ հակառակ դեպքում հիվանդությունը կարող է խորանալ և վերածվել էպիլեպսիայի ավելի վտանգավոր տեսակի:
Քաշի կտրուկ կորուստ
Եթե քաշի կորուստն ուղեկցվում է ծարավի զգացումով, առատ միզազատությամբ, մաշկի և լորձաթաղանթների չորությամբ, ապա հարկավոր է անհապաղ ստուգել երեխայի օրգանիզմում շաքարի մակարդակը և խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ: Սրանք կարող են լինել 1-ի տիպի շաքարային դիաբետի ախտանշանները, իսկ երեխաների մոտ դիաբետը շատ ավելի արագ է զարգանում, քան մեծահասակների մոտ:
Բարձր ջերմություն, գլխացավեր, փսխում
Այս ախտանշանները հաճախ ի հայտ են գալիս վարակիչ հիվանդությունների ժամանակ: Դրանցից ամենավտանգավոր մենինգիտն է, որի դեպքում մարդը նաև զգայուն է դառնում բարձր ձայների ու լույսի հանդեպ: Հիվադության գլխավոր տարբերակիչ նշանները բնորոշ դիրքը (երեխան պառկում է կողքի վրա՝ ոտքերը որովայնին մոտ բերած, գլուխը ետ տարած, իսկ նորածինների մոտ կարող են առաջանալ նաև ջղաձգումներ) և հիպերեսթեզիան (գլխամաշկի գերզգայունություն), որի հետևանքով երեխան սուր է արձագանքում ցանկացած հպմանը: Նման ախտանշանների դեպքում փոքրիկին հարկավոր է շտապ հիվանդանոց տեղափոխել:
Օջախային ջղաձգումներ
Սրանք ջղաձգումներն են, որոնք առաջանում են մարմնի միայն մի մասում և չեն ուղեկցվում գիտակցության կորստով (սկսում է թրթռալ դեմքի մի մասը կամ մի ոտքը): Այս ախտանշանը կարող է անվնաս թվալ, սակայն իրականում այն կարող է վկայել գլխուղեղի որևէ հատվածի ախտահարման մասին, որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է վնասվածքներով, վարակիչ հիվանդություններով կամ գլխուղեղի ուռուցքով: Եթե խնդիրը շարունակում է խորանալ և ուղեկցվում է առավոտյան սրտխառնոցով, փսխումով ու գլխացավերով, ապա հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Այս խնդրի դեպքում հարկավոր է անցնել նյարդաբանական հետազոտություն:
Նյութի աղբյուրը՝ aif.ru