Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԽ քարտուղարի դիզած ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխությունից հետո բազմաթիվ հանրահավաքներ վարելով, ստացավ ամենացանկալի պաշտոնը։ 2018 թվականից այս պաշտոնը զբաղեցնելով՝ Արմեն Գրիգորյանը քիչ ունեցվածք չի դիզել։ Ուշագրավն այն է, որ 2018 թվականին, երբ նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնին, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը այդ տարվա ընթացքում կազմել է 14 մլն 105 հազար դրամ։ Այժմ, երբ գրեթե 5 տարի Գրիգորյանը պաշտոնավարում է, նրա միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 21 մլն 909 հազար դրամ։

Ստացվում է, որ միշտ գործուղումների եւ կարեւոր հանդիպումների մեկնող Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը գրեթե կրկնապատկվել է։ 2018 թվականին Գրիգորյանը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2020 թվականի հաշվետու տարվա ընթացքում ձեռք է բերել նոր բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում։ Գրիգորյանը նախկինում մեքենա չի ունեցել, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո՝ հաջորդ տարի՝ հունվարին, նոր մեքենա է ձեռք բերել. 2019 թվականի հունվարի 22-ին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2005 թվականին։ Նախկինում ընտրական խառնաշփոթների մեջ խառնված՝ Գրիգորյանը հարուստ կենսագրություն չունի։

Նա եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։

2017 թվականի ապրիլին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա հեղափոխությանը:

Այսպիսի կարճ գործունեություն ծավալած քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները 2022 թվականին կազմել են 1 մլն 685 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 27 մլն 454 հազար դրամ։

Ստացվում է, որ Գրիգորյանն էլ այն անտուն ՔՊ-ականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն գնեց եւ մեքենա ունեցավ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Նա ՊԵԿ-ից ստացել է 5 մլն 545 հազար դրամ, որը եկամտահարկի սկզբունքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։

Բացի սա, Գրիգորյանը վարկերը մարելուն ուղղել է 6 մլն 429 հազար դրամ։ Հավելենք նաեւ, որ Արմեն Գրիգորյանն այն հայտնի անցյալ ունեցող քաղաքական գործիչն է, ում չեն կարողանում պաշտոնից հեռացել։ ՔՊ-ում ժամանակ առ ժամանակ նրանից դժգոհություն է հասունանում, ապա՝ նույնքան արագ մարում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Ամենադիտված