Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաշք էր, մեկ օրում հա՛մ իմացանք, որ զոհվել է, հա՛մ, որ սրտի զարկը վերականգնվել է․ ծնողները՝ Նարեկի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023-ի սեպտեմբերի մեկը սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանի ընտանիքի համար նոր` հատուկ կարմիրով է նշվել՝ որպես ամենատարբերվող օր մյուս 365-ի մեջ․ ծնողները նույն օրը լուր առան նախ որդու զոհվելու, ապա՝ հրաշքով փրկվելու մասին։ 

Նարեկի հայրը՝ Կարեն Պողոսյանը, MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է, որ աշխատանքի է եղել, երբ կինը զանգել և ասել է Վարդենիսում կրակում են, և որ 2 զոհ կա։

Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ, կրակոցի անուն լսելն ու դեպի Վարդենի ճանապարհվելուն պատրաստվելը րոպեների հարց են եղել։

«Հասա տուն, հագնվեցի, իջա, որ մեքենան «խոդ» տամ, ընկերներս եկան, չթողեցին, որ իմ մեքենայով գնամ, իրենց հետ գնաց Վարդենիս։ Իրենք արդեն գիտեին, թե Նարեկը զոհվել ա»,- պատմում է տղայի հայրը։

Թե ինչ արագությամբ են հասել Վարդենիս, նկարագրելի չէ։ 

«Մտել եմ զորամաս, բոլորը լուռ ինձ էին նայում, հետն էլ զարմացած էին, թե ինչ հանգիստ եմ։ Ում տեսնեւմ, հարցնում էի՝ «Նարեկս ո՞ւր ա»։ Ոչ ոք չէր արձագանքում։ Հետո բարձրացա կամբատի մոտ, կողքին հոգևորականներ կային։ Հարցնում եմ, թե «տղաս՝ Պողոսյան Նարեկը, ո՞ւր ա»։ Էդ ժամանակ նոր ինձ ասել են՝ «երեխադ վերևում ա, զոհված ա»։ Գործողություններ ենք անում, որ երեխուն իջացնենք»,- ներկայացրեց Նարեկի հայրը։ 

Կարեն Պողսյանը մինչև հիմա չի կարողանում բառեր գտնել՝ նկարագրելու, թե ինչ է զգացել այդ պահին, երբ իրեն պատմել են, թե որդին զոհվել է վիրավոր երկու ընկերներին օգնության հասնելու ճանապարհին, և որ այժմ փորձում են  նրա ու ընկերների մարմինները իջեցնել։ Տարիներ թվացող մեկ ու կես ժամ ինքը ստիպված է եղել զորամասում սպասել՝ հասկանալու՝ որդու մարմինը կարողանո՞ւմ են իջեցնել։

«Հետո մայոր Գրիշը զանգեց հրամանատարին, ասաց, որ Նարեկը սաղ ա, շնչում ա։ Չեք պատկերացնի՝ ի՞նչ եղավ հետո, երեխես սաղ էր։ Հետո էդ մայորը պատմեց, որ Նարեկը երկու վիրավոր ընկերների հետ մեքենայում ա եղել։ Երբ ինքը մոտեցել ա մեքենային, տեսել ա, որ երեխես ձեռքը շաում ա։ Էդ ժամանակ մայորն ասում ա՝ «Նարե՛կ, Նարե՛կ», Նարեկս էլ ասում ա՝ «հա Նարեկն եմ, Պողոսյան Նարեկն եմ, ջուր տուր խմեմ»։ Մայորն էլ պատասխանել ա՝ «հիմա դրա ժամանակը չի, քեզ պիտի չեզոք գոտի հասցնեմ»»,- ներկայացրեց հայրը։

Եթե Կարեն Պողոսյանը գիտեր որդու «զոհվելու» մասին, ապա կնոջից՝ տիկին Մարիամից, հնարավոր է եղել մեկ ամբողջ օր թաքցնել ցավալի լուրը։ 

«Այդ օրը հեռուստացույց չէի միացրել, չգիտեմ՝ ինչու, չէի ուզում, որ հեռուստացույց միանա, տխուր էի։ Մեր տանը ոչ ոք այդ լուրը չէր լսել, բայց հարևաններն արդեն գիտեին։ Մի պահ պատուհանից նայեցի, տեսա՝ մարդիկ դեպի մեր մուտք են գալիս, մեր պատուհանի կողմ նայում։ Հետո դուռը բացեցի, տեսա ընկերը՝ Համոն ա գալիս, շատ շնորհակալ եմ իրենից, որ չասեց՝ «զոհվել ա Նարեկը»։ Բայց դեմքին գույն չկար, հասկանում էի՝ մի բան էն չի, ասացի՝ «տղայիս ի՞նչ ա եղել», ինքն էլ ասաց՝ «ոտքից վիրավոր ա»»,- պատմեց տիկին Մարիամը։

Մայրը նշում է որ դրանից հետո արյունը երակներում սառել է, իսկ ինքը՝ ցավից, անորոշությունից քարացել։

«Հետո զգացի, որ շենքը դղրդում է։ Դուռը բացեցի, հետո մի պահ տեսա՝ շենքը դղրդում է, ասում են՝ «Նարեկի զարկը վերականգնվել է»։ Ու տեսնում եմ՝ ոնց են լացում ընկերները՝ Համոն, Արմենը, դե մնացածն էլ»,- հուզմունքը զպսելով՝ պատմում է տիկին Մարիամը։ 

Ի՞նչ հրաշքով վերականգնվեց գլխի շրջանում վիրավորում ստացած տղայի սրտի աշխատանքը, հայտնի չէ, ծնողները ժպիտով նշում են, որ Նարեկի հետ կապված ամեն բան է հրաշք հիշեցնում։

«Ինը օր կոմայի մեջ մնալուց հետո մատաղ էինք արել Սուրբ Հովհաննես։ Մատաղ արեցինք, հոգևոր հայրն ասաց՝ «գնաս, տղադ աչքերը բացելու ա, էստեղ հրաշքներ են լինում»։ Հասա հոսպիտալ, քույրը դուռը բացեց, տեսնեմ՝ ժպտում ա, ասաց՝ «տղադ աչքերը բացել ա»»,- ներկայացրեց Նարեկի հայրը՝ Կարենը։

Այժմ հրաշքով փրկված տղան վերականգնողական բուժում է ստանում, ծառայության ու գլխով անցածի մասին աշխատում է չխոսել, միայն ասում է, որ շատ է կարոտել իր զորամասը, ու որ ոտքի կանգնելուց հետո առաջինը գնալու է Գեղարքունիք․ նախ՝ իր զորամաս, ապա՝ իր համար հարազատ դարձած Վարդենիսի մատուռ։

Նարե Գնունի

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված